Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակից 29 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ինչպես արդեն հայտնել ենք, Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել:
Մասնավորապես՝ վերջիններս կոչեր են հնչեցրել արգելափակել համայնքապետարանի վարչական շենքի մուտքերը, որպեսզի հնարավոր չլինի տեղափոխել ձերբակալված ու համայնքապետարանի վարչական շենքում գտնվող անձանց, վնասել են Ոստիկանության ծառայողական փոխադրամիջոցի անվադողերը, համայնքապետարանի վարչական շենքի գույքը, այդ ընթացքում Ոստիկանության ծառայողների կողմից օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով բռնություն են գործադրել վերջիններիս նկատմամբ, նրանց ուղղությամբ նետել են կրակայրիչներ և շշեր, վերջիններիս հասցեին հնչեցրել վիրավորական արտահայտություններ։
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 37 անձ:
19 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը), 10 անձի նկատմամբ՝ 486-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) և 46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելուն դրդելը):
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ

Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ եզրափակչում են 16/08/2026 21:00 Սպորտ Sun, 16 Aug…

7 ժամ ago

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում

Բացվել է Ս․ Մարիամ Աստվածածնի՝ Եվրոպայի ամենաբարձր արձանը․ որտեղ է այն գտնվում Sun, 16 Aug…

7 ժամ ago

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին

Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Sun, 16 Aug 2026 23:15:22…

7 ժամ ago

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը

Ներկայացվել է իսպանական «Լա Լիգայի» նոր վարկանիշային աղյուսակը Sun, 16 Aug 2026 23:00:10 +0400 Transfermarkt…

7 ժամ ago

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան

Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկզբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան Sun, 16 Aug…

8 ժամ ago

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ

Խարդախների հանցախումբ է բացահայտվել․ կան ձերբակալվածներ Sun, 16 Aug 2026 22:30:44 +0400 Թուրքիայում ուժայինների կողմից…

8 ժամ ago