Ուրբաթ , 24 Հոկտեմբերի 2025

Ժաննա Անդրեասյանի հեթական դավադրությունը. ինչո՞ւ է հենց մանկավարժականը հայտնվել թիրախում


Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հիմնադրամի կրթական նորությունների և հետազոտության վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ. հոկտեմբերի 17-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել էին Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը:
Այս նշանակումը ցնցել է թե՛ մասնագիտական հանրությանը, թե՛ հասարակությանը:
Խնդիրն այն է, որ Լիլիթ Մկրտչյանը սերտագույն ու շատ ջերմ հարաբերություններ ունի թուրքական պատմագիտական շրջանակների հետ և ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ միասին հանրահռչակվել է թրքամետ հայացքներով ու գործունեությամբ:
Օրինակ՝ թուրք պատմաբանների հետ համատեղ ծրագրի էր տարիներ առաջ մասնակցել՝ ստորագրելով մի ձեռնարկի տակ, որտեղ Հայկական լեռնաշխարհը «Արևելյան Անատոլիա» էր անվանվում: Ընդ որում՝ Մկրտչյանը երբեք չի թաքցրել իր հակահայ հայացքները, ինչը տալիս է լրջագույն հիմքեր՝ պնդելու, որ նրա նշանակումը բնավ չի կրում կամայական բնույթ:
Ժաննա Անդրեասյանն իրականացնում է հստակ ծրագիր՝ թելադրված Թուրքիայի կողմից, որի նպատակը հայկական բուհերի բովանդակազրկումն ու մատուցվող կրթական ծրագրերի ձևախեղումն է: Արարատի դեմ տարվելիք քարոզ շատ ավելի լավ կանի Հայկական լեռնաշխարհը Անատոլիա անվանողը, քան ասենք Վանն ու Արդահանը հայոց հայրենիք համարողը:
Ընդ որում՝ հատկանշական է, որ առաջին զոհը հենց Մանկավարժականն է դառնում՝ կրթօջախ, որտեղ պատրաստվում են ապագա մանկավարժները, որ պետք է մատաղ սերնդին կրթեն ու դաստիարակեն: Այս քայլը տարիների հաշվարկով արված քայլ է, իսկ նպատակը «Իրական Հայաստան»-ի մասին ցնդաբանության տարածումն է նոր սերնդի շարքերում, որպեսզի երնդի շարքերում, որպեսզի վաղը մոռացվեն Հայկական հարցն ու Ցեղասպանությունը,Վանն ու Արցախը:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Ի՞նչ կտա Հայաստանին Ռազմավարական գործընկերության մասին ԱՄՆ-ում ստորագրված կանոնադրությունը

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կետերի շուրջ դատողությունների տեղատարափ է սկսվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով