Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել ՄԻՊ-ի դեմ․«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ստացել է տեղեկություն, ըստ որի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի վերաբերյալ ընթացքի մեջ է որոշակի վարույթ։

Հարցմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից պահանջել էինք տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
1. Արդյոք Անահիտ Մանասյանի վերաբերյալ ձեր հանձնաժողովում իսկապես հարուցվե՞լ է վարույթ։
2. Եթե այո, ապա ի՞նչ հիմքով եւ ո՞ւմ դիմումի կամ հաղորդման հիման վրա է այն հարուցվել։
3. Ի՞նչ հարցի շուրջ է վարույթը եւ ի՞նչ փուլում է ներկայումս գտնվում։
4. Ե՞րբ է նախատեսվում վարույթի ավարտը կամ եզրակացության ընդունումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանից «Ժողովուրդ» օրաթերթը ստացավ հետեւյալ պատասխանը։
«Հանձնաժողովը, քաղաքացու դիմումի հիման վրա, 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հիմքով հարուցել է վարույթ, որը գտնվում է ընթացքի փուլում։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարույթը ներառում է մասնավոր անձանց անձնական կյանքին վերաբերող գաղտնի եւ զգայուն տվյալներ, հիմք ընդունելով մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության պահպանման անհրաժեշտությունը եւ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հանձնաժողովի կողմից վարույթի հանգամանքների եւ դիմողի ինքնության վերաբերյալ այլ մանրամասներ վարույթի իրականացման ընթացիկ փուլում չեն կարող տրամադրվել»,- ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։
Հանձնաժողովից օրաթերթին հորդորել են նաեւ հնարավորության դեպքում զերծ մնալ սույն վարույթի վերաբերյալ, մինչեւ դրա ավարտը, հրապարակում կատարելուց, իսկ օրենքով սահմանված կարգով՝ վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 29-ն է։
«Ժողովուրդ» օրաթերթը տիրապետում է վարույթի բոլոր մանրամասներին, բայց զերծ կմնանք որեւէ հրապարակումից՝ սպասելով, որ ԿԿ հանձնաժողովը «պատժի» օմբուդսմենին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից

«Հրապարակ»․ Անապահովներին տրամադրված աջակցությունը 7 անգամ պակաս է պարգեւավճարներից Sat, 22 Aug 2026 08:45:43 +0400…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց

«Հրապարակ»․ Չորս երեխա էլ անհայր մնաց Sat, 22 Aug 2026 08:30:36 +0400 Օգոստոսի 19-ին Ճամբարակ-Վահան…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ

«Հրապարակ»․ Անվճար միջոցառում՝ վճարովիի անվան տակ Sat, 22 Aug 2026 08:25:15 +0400 Օգոստոսի 21-ին եւ…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է

«Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է Sat, 22 Aug 2026 08:20:03 +0400 Երեկվանից…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել

«Հրապարակ»․ Արթիկի քաղաքապետն այնքան չի աշխատել, որքան մեդալ է ստացել Sat, 22 Aug 2026 08:15:52…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան

«Հրապարակ»․ Ո՞րն էր դեսպանի հետկանչի պատճառը, ո՞վ կփոխարինի նրան Sat, 22 Aug 2026 08:10:05 +0400…

44 րոպե ago