Հոկտեմբերի 27-ին՝ Լոս Անջելեսում տեղի կունենա բողոքի խաղաղ ակցիա


Սիրելի լոսանջելեսահայեր,
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին, Լոս Անջելեսում՝ CNN հեռուստակայանի շենքի դիմաց, կկայանա բողոքի խաղաղ ակցիա՝ ի պաշտպանություն «ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի, ով արդեն 8 ամիս է գտնվում է Հենդերսոնի կալանավայրում՝ Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից շինծու քրեական մեղադրանքների հիման վրա՝ ենթարկվելով բարոյահոգեբանական և առողջական խոշտանգումների։
Չպե՛տք է մոռանանք, որ Վարդան Ղուկասյանը իր կյանքի ընթացքում կարևոր դեր է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և մեր քաղաքացիների խնդիրների լուծման գործում։
Վարդան Ղուկասյանի կոչով՝ անկախ միմյանց հանդեպ ունեցած վերաբերմունքից կամ գաղափարական տարաձայնություններից, կոչ ենք անում բոլորին միանալ բողոքի ակցիային՝ ցույց տալու մեր աջակցությունը Վարդան Ղուկասյանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող եկեղեցու հոգևոր այրերին և բոլոր քաղբանտարկյալներին։
Աշխարհասփյո՛ւռ հայություն, այսօր առավել քան երբևէ ժամանակն է համախմբվելու, բարձրացնելու մեր ձայնը և պայքարելու արդարության ու ազատության համար։
Ուրեմն՝ առաջ, դեպի միասնություն, դեպի հաղթական պայքար։


Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Բարեւ, ես եմ»․ խորհրդային «հալոցքի» մասին

«Բարեւ, ես եմ»․ խորհրդային «հալոցքի» մասին Wed, 29 Apr 2026 21:00:56 +0400 Խորհրդահայ կինոյի ամենահետաքրքրական…

9 րոպե ago

Կիրանցի պատի համար պետական պարգևների են արժանացել

Կիրանցի պատի համար պետական պարգևների են արժանացել Wed, 29 Apr 2026 20:49:29 +0400 Ապրիլի 26-ին…

20 րոպե ago

Իրանցիներն, ի նշան բողոքի, հավաքվել էին ոստիկանության առաջ․ լուսանկար

Իրանցիներն, ի նշան բողոքի, հավաքվել էին ոստիկանության առաջ․ լուսանկար Wed, 29 Apr 2026 20:33:01 +0400…

37 րոպե ago

Իրանում ներքին ճգնաժամ կա․ Թրամփ

Իրանում ներքին ճգնաժամ կա․ Թրամփ Wed, 29 Apr 2026 20:30:34 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն…

39 րոպե ago

Կոչեր եվրոպական առաջնորդներին

Կոչեր եվրոպական առաջնորդներին Wed, 29 Apr 2026 20:19:23 +0400 Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է…

51 րոպե ago

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում

Ապշում եմ, թե դատավորներն ու քննիչներն ինչպես են այդ ամենի տակ մտնում Wed, 29 Apr…

55 րոպե ago