«Հրապարակ» թերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է, նրան մերձ շրջապատից պատմում են, որ մեղմ է ասել, թե թեկնածուն ծանր է տանում մեղադրանքները, թե ինքն իր հոր գաղափարներին է դավաճանել։
Ըստ մեր աղբյուրի, նա մեծ հաճույքով քարոզարշավին չէր մասնակցի, որ ամեն քայլափոխի չլսեր հոր պատգամն ուրանալու մասին հիշեցումները։ Մեխակյանի հայրը՝ Մեխակ Մեխակյանը, Արցախն ազատագրած հերոս հրամանատարներից էր, իսկ որդին ու իր թիմակիցները Արցախն ուրացողներն ու հանձնողներն են։
Հայրն անգամ պատգամել է․ «Որդիս թող զոհվի Վանում, թոռս` Մեծ Հայքի վերջին գավառում», իսկ Արգիշտի Մեխակյանի թիմն ու առաջնորդն այսօր մերժում են մեր պատմական հայրենիքը եւ անգամ՝ Արցախը։
Մեզ ասացին, որ Վաղարշապատի քարոզարշավի ողջ ծանրությունն իր վրա է վերցրել ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նրա «բուքսիրի» դերը ստանձնել է Արմավիրի նորանշանակ մարզպետը՝ Մեծամորի նախկին համայնքապետը։ Այս ընթացքում Խուդաթյանը պետական դոտացիաներն ուղղում է հենց Վաղարշապատին ու հարակից համայնքներին եւ ուղղակի կաշվից դուրս է գալիս հաղթանակի համար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում
Source: USAArmenia
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում. ով է տեղադրել, ինչո՞ւ Sun, 05 Apr 2026 15:15:12…
Վարդենիսում ձյուն է եկել Sun, 05 Apr 2026 15:00:00 +0400 Latest news from Secure News…
Պետությունը «խաղադրույք» դարձնելու քաղաքականությունը. Սուրենյանց Sun, 05 Apr 2026 14:45:13 +0400 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում…
Սերժ Սարգսյանի ակնարկը՝ որ ընդդիմադիր ուժին կարող է աջակցել Sun, 05 Apr 2026 14:30:21 +0400…
Սա է մեր հայկական ինքնությունը, քրիստոնեության մեր կերպը, ոչ թե բարու և չարի մասին դատողությունները․…
Քարը գլորված է ոչ միայն Քրիստոսի համար, այլ մարդու համար, ով հավատաում է, որ մահը…