«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության պատվավոր նախագահ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԱՄՆ-ից հայտարարություն է տարածել:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Չնայած իմ վարչական կալանքի պայմաններին, ամեն օր ստանում եմ տասնյակ նամակներ աշխարհի տարբեր անկյուններից՝ բողոքներ, առաջարկություններ, ծրագրեր և խոստումներ։ Դրանք վկայում են, որ մեր գաղափարական շարժումը շարունակում է աճել և վերածվել համազգային հզոր հոսանքի։
Այս պահից սկսած՝ հայտարարում եմ, որ բոլոր ,անխտիր բոլոր հարցերով իմ լիազորությունները փոխանցում եմ փաստաբան Լևոն Բաղդասարյանին, տալով նրան բացառիկ իրավունքներ ներկայացնելու իմ և մեր կուսակցության շահերն անխըտիր բոլոր հարթակներում
Ի գիտություն «ԴՕԿ» կուսակցության ղեկավարության, անդամների, նվիրյալների և ընտրողների՝ ես լիակատար վստահություն եմ հայտնում պարոն Լևոն Բաղդասարյանին, ով այսուհետ նաև զբաղեցնելու է նախընտրական շտաբի պետի պաշտոնը։
Այսօր «ԴՕԿ» կուսակցությունն իմ գլխավորությամբ ըստ ամենամեղմ հաշվարկների, ունենք ավելի մեծ հանրային վստահություն և ձայներ, քան բոլոր մյուս քաղաքական ուժերը միասին վերցրած։
Օրեր առաջ ես հանդես եկա կոչով՝ բոլոր քաղաքական առողջ ուժերին միավորվելու հանուն պետության և ժողովրդի։ Մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ը այդ ուժերին տալիս եմ դիվանագիտական անձնագիր՝ կողմնորոշվելու և միանալու մեր համահայկական շարժմանը։
Դեկտեմբերի 1-ից հետո հանրության դատին կներկայացնեմ
«ԴՕԿ» կուսակցության ընտրություններին մասնակցող 131 պատգամավորական միասնական թեկնածուների անվանացանկը,
Կառավարության կազմը,
ՀՀ նախագահի թեկնածուին։
Որոշված է՝
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է դաշինքով։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
«ԴՕԿ» կուսակցության պատվավոր նախագահ
ԱՄՆ, 2025 թ.
Source: USAArmenia
Ուկրաինայի սարսափելի գիշերը․ զոհերի մեջ երեխա կա Mon, 06 Apr 2026 14:30:21 +0400 Օդեսայի վրա…
Կարևորվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը․ Ալիևը Վրաստանում է Mon, 06 Apr 2026 14:23:51 +0400…
Հայ-թուրքական սահմանի բացումը Փաշինյանի համար մեծ հաղթանակ կլինի․ DW Mon, 06 Apr 2026 14:15:37 +0400…
45-օրյա հրադադարից մինչև պատերազմի վերջնական ավարտ․ ի՞նչ են քննարկում կողմերը Mon, 06 Apr 2026 14:00:34…
Հայաստանի հարցում պետք է զգուշավոր լինել․ Ալեքսանդր Լուկաշենկո Mon, 06 Apr 2026 13:53:44 +0400 ՀԱՊԿ-ը…
Ովքեր կարող են դառնալ սահմանամերձ եւ առանձին բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագրի շահառու Mon, 06 Apr…