Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ֆազ մականունով հայտնի
քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, Ֆրանսիայում պատահաբար հանդիպել է Ֆազի սպանությունը կատարող անձին և ծեծի ենթարկել։

Դեպքը տեղի է ունեցել Լիոն քաղաքի հայտնի ռեստորաններից մեկի զուգարանում։ Ֆազի սպանության մեջ մեղադրվող անձը դեպքից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և այժմ, փաստորեն, հանգիստ ապրում է Ֆրանսիայում։
Քննչական կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ քրեական վարույթի շրջանակում մեկ անձ գտնվում է հետախուզման մեջ, նախաքննությունը շարունակվում է, և այս պահին այլ մանրամասներ հայտնել չեն կարող։
Փաստորեն, սա հերթական դեպքն է, երբ զոհի հարազատներն են փորձում հաշվեհարդար տեսնել՝ Հայաստանի իրավապահ համակարգի անգործության ֆոնին։
Ֆրանսիան, լինելով Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մեջ, առնվազն պարտավոր էր ապահովել հետախուզվողի հայտնաբերումն ու կալանավորումը, մինչդեռ նա, փաստորեն, շարունակում է ազատ շրջել «օրինապահ» երկիր Ֆրանսիայում։
Սա անպատժելիության հերթական դրսևորումն է, երբ արդարության բացակայության պայմաններում զոհվածների հարազատներին դրդում են վրեժխնդրության։
Հիշեցնենք, որ Ֆազի սպանության գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն գործող իշխանությունների հետ տարբեր օղակներով կապված Ռուստամ Ստեփանյանը, որը հայտնի է «Չաղ Ռուստամ» մականունով, և Աշոտ Կյուրեղյանը։
Լիա Սարգսյան
Source: USAArmenia

USArmeniaNews.com

Share
Published by
USArmeniaNews.com

Recent Posts

«Հրապարակ»․ Գանձաքարում միլիարդների ներդրում չի արվել, վարչապետն էլ նման լիազորություն չունի

«Հրապարակ»․ Գանձաքարում միլիարդների ներդրում չի արվել, վարչապետն էլ նման լիազորություն չունի Tue, 03 Mar 2026…

13 րոպե ago

Ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար

Ինչ բացասական հետեւանքներ կլինեն Հայաստանի համար Tue, 03 Mar 2026 09:30:29 +0400 Кавказское обозрение տելեգրամյան…

28 րոպե ago

«Հրապարակ». Հիտլերը, բոլշեւիկներն ի՞նչ լոզունգներով եկան իշխանության եվ հետո ի՞նչ արեցին

«Հրապարակ». Հիտլերը, բոլշեւիկներն ի՞նչ լոզունգներով եկան իշխանության եվ հետո ի՞նչ արեցին Tue, 03 Mar 2026…

44 րոպե ago

Պարզ ճշմարտություն

Պարզ ճշմարտություն Tue, 03 Mar 2026 09:00:00 +0400 Իհարկե, բացարձակ ճշմարտություններ բնության մեջ չկան, եւ…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել էին, եկել էին՝ մեր ավտոբուսի ճանապարհին հավաքվել

«Հրապարակ»․ Երեւի օնլայն տեսահարթակներից տեսել էին, եկել էին՝ մեր ավտոբուսի ճանապարհին հավաքվել Tue, 03 Mar…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում

«Հրապարակ»․ Մարզային կառույցներ այցի անվան տակ քարոզարշավ են անում Tue, 03 Mar 2026 08:20:00 +0400…

2 ժամ ago