«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, ուղերձ է հղել Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին՝ պահանջելով ուշադրություն դարձնել Հայաստանում ընթացող, իր խոսքով՝ «հակաիրավական ու հակաժողովրդավարական գործընթացներին»։ Տեսաուղերձի սկավառակն ու տեքստը AntiFake.am-ը պատրաստվում է հանձնել ԵՄ գրասենյակին։
Առաքելյանը նշել է, որ ամուսինը արդեն երկրորդ անգամ է կալանավորվում իշխանություններին քննադատելու համար, իսկ վերջին ձերբակալությունն իրականացվել է ԱԱԾ հատուկ ստորաբաժանման կողմից՝ իրենց տան խուզարկությամբ, երեխաների ներկայությամբ։ Նա նաեւ ընդգծել է, որ իշխանությունների թիրախում է հայտնվել ոչ միայն Սամսոնյանը, այլեւ AntiFake.am հարթակը, որի ամբողջ տեխնիկան առգրավվել է։
Ուղերձում նա հայտարարել է, որ Սամսոնյանի կալանավորումը «բացառապես քաղաքական դրդապատճառներով» է՝ հիշեցնելով ԵԽԽՎ 1900 բանաձեւի այն չափանիշները, որոնց համաձայն, ըստ իրեն, ամուսինը համապատասխանում է «քաղբանտարկյալ» կարգավիճակին։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի բանտերում եւ վերահսկողության տակ, իր խոսքով, «վաթսունից ավելի քաղաքական հետապնդման ենթարկված անձինք» կան։
Առաքելյանը ԵՄ դեսպանին մեղադրել է լռության համար՝ նշելով, որ այդ լռությունը «օրվա իշխանություններին աջակցելու գործիք է դարձել»։ Նա պահանջել է դեսպանից արձագանք կամ անձնական հանդիպում՝ քննարկելու համար ստեղծված իրավիճակը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Source: USAArmenia
61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…
Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…
Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…
Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…
Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…
Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…