«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

«Ռենշին»-ի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Wed, 25 Nov 2026 13:14:08 +0400


«Ռենշին» ՍՊԸ-ի 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերը (բորսայական հապավումը՝ RENSB4, ծածկագիրը՝ AMRENSB24ER1) նոյեմբերի 20-ին պաշտոնապես ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում: Սա ընկերության պարտատոմսերի արդեն երկրորդ ցուցակումն է կապիտալի շուկայում, ինչը ընկերության հանդեպ հետաքրքրության և վստահության ուղիղ ապացույցն է՝ հիմնված ֆինանսական թափանցիկության և ինստիտուցիոնալ զարգացման վրա։ Այս ցուցակումը հաջորդում է դեռևս հոկտեմբերի 7-ին մեկնարկած պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխմանն ու հաշված օրերի ընթացքում ամբողջ ծավալով սպառմանը։

Նոյեմբերի 20-ից սկսած՝ թողարկված 50,000 հատ պարտատոմսերը (յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով) թույլատրվել են բորսայական, ինչպես նաև հասցեական առևտրի և ռեպո գործարքների համար։ Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 48 ամիս է, իսկ արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը կազմում է 12%՝ կիսամյակային վճարման պարբերականությամբ: Սա նշանակում է, որ այն ներդրողները, որոնք բարձր պահանջարկի պատճառով չէին հասցրել արժեթղթեր ձեռք բերել տեղաբաշխման փուլում, այժմ կարող են դա անել երկրորդային շուկայում՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։

Այս տրանշի տեղաբաշխողը, ինչպես նաև բորսայում պաշտոնական շուկա ստեղծողը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն է։
Հայաստանի ֆոնդային բորսայի պաշտոնական տվյալներով՝ այս պահին շուկայում ակտիվ շրջանառվում է «Ռենշին»-ի պարտատոմսերի արդեն 4 թողարկում։ Ավելի վաղ ցուցակված նախորդ երեք թողարկումների (RENSB1, RENSB2, RENSB3) ծավալը միասին կազմել է 2.3 մլրդ ՀՀ դրամ և 20 մլն ԱՄՆ դոլար, որոնց այժմ հաջողությամբ գումարվել է նաև 5 մլրդ դրամ ծավալով նոր տրանշը (RENSB4)։
Կապիտալի շուկայում ակտիվ ներկայությունն ուղիղ արտացոլումն է «Ռենշին»-ի բիզնես ծավալների. գրեթե 25 տարվա գործունեություն ծավալող ընկերությունն այսօր կառավարում է շուրջ 1 միլիոն քմ ընթացիկ կառուցապատվող տարածք:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է․․․

Մենք գիտենք, թե ինչ է լինում, երբ երկրի ղեկավարը անլուրջ ու հիստերիկ է․․․ Wed, 25…

14 րոպե ago

Խոշոր վթար՝ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում․ միմյանց են բախվել 3 մեքենա

Խոշոր վթար՝ Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկում․ միմյանց են բախվել 3 մեքենա Wed, 25 Nov 2026 13:40:37…

19 րոպե ago

Բաներ կան՝ մեզանից չեն կախված, այլ՝ իրադրությունից

Բաներ կան՝ մեզանից չեն կախված, այլ՝ իրադրությունից Wed, 25 Nov 2026 13:36:44 +0400 Latest news…

23 րոպե ago

Մենք բարիկադների ետևում չենք թաքնվել, թշնամաբար էլ տրամադրված չենք

Մենք բարիկադների ետևում չենք թաքնվել, թշնամաբար էլ տրամադրված չենք Wed, 25 Nov 2026 13:33:12 +0400…

26 րոպե ago

Ինչպես է սպանել Վալոդյա Գրիգորյանին․ մանրամասներ

Ինչպես է սպանել Վալոդյա Գրիգորյանին․ մանրամասներ Wed, 25 Nov 2026 13:30:57 +0400 Latest news from…

29 րոպե ago

Թրամփը ծաղրել է Զելենսկուն

Թրամփը ծաղրել է Զելենսկուն Wed, 25 Nov 2026 13:30:51 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծիծաղով…

29 րոպե ago