Ֆինանսների նախարարության Եվրոպական միության հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով ԵՄ Հայաստանյան գրասենյակի աշխատակից Մ.Պ.-ի, ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր ներկայացնելով և դրանց արդյունքում հաղթող ճանաչվելով, 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 միլիոն դրամ:
Հ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (14 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:
2025 թվականի դեկտեմբերի 9-ին դատախազը հաստատել է Հ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:
Դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Source: USAArmenia
«Հրապարակ»․ Ինձ համար Արցախի էջը փակ չի, բայց սատարում եմ ՔՊ-ին Tue, 07 Apr 2026…
«Հրապարակ»․ Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ Tue, 07 Apr 2026…
«Հրապարակ»․ Արձակուրդ կգնան, որ քարոզարշավը ղեկավարեն Tue, 07 Apr 2026 08:25:26 +0400 ՔՊ-ի մարզային շտաբների…
«Հրապարակ»․ Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա Tue, 07 Apr 2026 08:20:33 +0400 Վարչապետի…
«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն Tue, 07 Apr 2026 08:15:31 +0400 Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից…
«Հրապարակ»․ Փնտրում են համարձակ մարդուն Tue, 07 Apr 2026 08:10:17 +0400 Ինչպես տեսանք, շաբաթ օրը…