Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։
Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝
1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,
2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,
3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։
Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։
Մոտակա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս՝ միջազգային փորձագիտական եզրակացությունները հանրությանը ներկայացնելու և դրանց մանրամասները հրապարակելու նպատակով»,- գրել է նա։
Source: USAArmenia
Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան Thu, 02 Apr 2026…
էլի անմեղ զոհեր․ Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային Thu, 02 Apr 2026 17:00:07 +0400 Ռուսաստանի զինված…
Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ՄԻՊ-ն է կարծում, որ կալանքի ինստիտուտը չարաշահում են Thu, 02 Apr 2026…
Եթե մարդը բան չունի թաքցնելու, ո՞րն է խնդիրը չհրապարակելու Thu, 02 Apr 2026 16:41:11 +0400…
Ով որ կասի «Ուժեղ Հայաստան»-ը պաշտոններ է բաժանում, իմ անունից ասեք` դու ստախոս ես Thu,…
Հավերժ հիշատակ մեր տղերքին Thu, 02 Apr 2026 16:35:48 +0400 Հավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր…