Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

Նիդերլանդներում կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմիերան

Thu, 02 Apr 2026 17:08:12 +0400


Մարտի 22-ին-ին Հաագայի Movies that Matter-ում՝ Օսկարի որակավորման կինոփառատոնում, կայացել է Շահեն Հարությունյանի մասին պատմող Մարկո Դե Ստեֆանիսի «Հաղթող սերունդ» ֆիլմի պրեմերիան։ Նույն օրը տեղի է ունեցել նաև ֆիլմի համաշխարհային թողարկումը White Rabbit հոսքային հարթակում։ «Հաղթող սերունդ» վավերագրական ֆիլմը նկարահանվել է 12 տարի՝ ներկայացնելով Շահեն Հարությունյանի ճանապարհը՝ 14-ամյա ակտիվիստից մինչև քաղաքական առաջնորդ։

Ֆիլմում ցույց է տրվում, որ Շահենը, շարունակելով Հայաստանի անկախության համար հոր և պապի երկարատաև պայքարը, դիմադրության ավանդույթը վերափոխում է նոր ժողովրդավարական տեսլականի։ Ֆիլմի հանրայնացումը համընկել է կարևոր ժամանակահատվածի՝ 2026 թվականի հունիս 7-ին Ազգային ժողովի ընտրությունների հետ, որին մասնակցում է նաև «Հաղթող սերունդ» քաղաքացիական շարժման և արդեն «Շանթ դաշինք» քաղաքական կուսակցության հիմնադիր Շահեն Հարությունյանը։

Նրա գլխավորած ուժը 2021 թ․-ին նշանակալի առաջընթաց է գրանցել ՏԻՄ ընտրություններում՝ հաղթելով Կապան համայնքի ընտրություններում։ Ֆիլմն ուղղված է ամբողջ աշխարհի քաղաքանակապես ակտիվ երիտասարդներին և Սփյուռքի համայնքներին՝ Լոս Անջելեսից մինչև Ֆրանսիա, Կանադայից Վրաստան և Ուկրաինա։

Ֆիլմի նպատակն է միավորել մարդկանց՝ անկախ սահմաներից՝ խթանելով երկխոսությունը Հայաստանի ապագայի, քաղաքական փոփոխությունների և քաղաքացիական մասնակցության շուրջ։ Ֆիլմի ռեժիսորն իտալացի Մարկո Դե Ստեֆանին է, որը վավերագրական ֆիլմեր է նկարահանել և բեմադրել տարբեր երկրներում՝ Իտալիայում, Մեքսիկայում, Կոլումբիայում, Նիդերլանդներում և այլն։

«Շահենի պատմությունն ավելին է, քան անձնական պատմությունը․ այն երկրի դիմանկար է, որը փորձում է սահմանել իր ապագան։ Շահենը ֆիլմում նշում է՝ «Ազատությունը ձեռք բերելն ավելի հեշտ է, քան այն պահպանելը»։ Այս միտքն արդիական է Հայաստանի սահմաններից շատ հեռու՝ ընդգծելով ժողովրդավարության փխրունությունն ամբողջ աշխարհում»,- ասել է Մարկո Դե Ստեֆանիսը։

Շահեն Հարությունյանը, որը ներկա է գտնվել ֆիլմի պրեմիերային, նշել է․ «Սա ինձ համար հուզիչ պահ է, քանի որ ֆիլմում արտացոլված է իմ կյանքը։ Ես անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են ֆիլմի ստեղծմանը։ Իմ առանձնահատուկ երախտագիտությունն եմ հայտնում Մարկոյին և Օֆելիային՝ իրենց բացառիկ աշխատանքի և աջակցության համար։ Ես նաև վերահաստատում եմ մեր շարունակական պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար։ Ես լի եմ միասնությամբ և վճռականությամբ ու հավատում եմ, որ Հայաստանը կդառնա իսկապես անկախ, ազատ և ժողովրդավարական երկիր»։ «Հաղթող սերունդ»-ն արտադրել է BIND-ը՝ EiE film-ի հետ համատեղ։

Ֆիլմի ստեղծմանն աջակցել են նաև Netherlands Film Fund-ը, Netherlands Film Production Incentive-ը, Իտալիայի մշակույթի նախարարությունը, Film Commission Torino Piemonte-ը և Regione Piemonte-ը։ «Հաղթող սերունդ»-ը հասանելի է առցանց՝ White Rabbit հոսքային հարթակում։ www.bindfilm.nl www.thewinninggeneration.com

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

100 տարի շարունակ հայկական տարածքները և բնակչությունը նվազում են

100 տարի շարունակ հայկական տարածքները և բնակչությունը նվազում են Tue, 05 May 2026 15:00:03 +0400…

20 րոպե ago

Դուք իշխանության սրտի դատավոր ձեզ համարո՞ւմ եք. Հարց` Արմեն Դանիելյանին

Դուք իշխանության սրտի դատավոր ձեզ համարո՞ւմ եք. Հարց` Արմեն Դանիելյանին Tue, 05 May 2026 14:55:03…

25 րոպե ago

Ինչի, ես 65-ից հետո պիտի մեռնե՞մ. դատավոր Հարություն Պետրոսյան

Ինչի, ես 65-ից հետո պիտի մեռնե՞մ. դատավոր Հարություն Պետրոսյան Tue, 05 May 2026 14:47:13 +0400…

33 րոպե ago

Ինչ հարաբերությունների մեջ են դատավոր Նաիրա Հովսեփյանն ու Աննա Հակոբյանը

Ինչ հարաբերությունների մեջ են դատավոր Նաիրա Հովսեփյանն ու Աննա Հակոբյանը Tue, 05 May 2026 14:38:28…

42 րոպե ago

Ֆրանսիական պարբերականը ուշադրություն է դարձրել Մակրոնի ելույթի շեշտադրումներին

Ֆրանսիական պարբերականը ուշադրություն է դարձրել Մակրոնի ելույթի շեշտադրումներին Tue, 05 May 2026 14:30:54 +0400 Ֆրանսիական…

49 րոպե ago

#Ուղիղ․ Դատավորների ժողով է. ինչ է քննարկվելու

#Ուղիղ․ Դատավորների ժողով է. ինչ է քննարկվելու Tue, 05 May 2026 14:16:48 +0400 Latest news…

1 ժամ ago