Ուրեմն այսպես…
Ես Լիլիթ Սեյրանի Կուջոյանս, մանկաբարձ-գինեկոլոգ, գինեկոլոգ-էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածուս, բազում անպտուղ զույգերին բալիկներ պարգևած և նրանց օջախներում օրհնանքով հիշվող կին եմ։
Ես առողջապահության կազմակերպիչ եմ, հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար եմ, ողջ կյանքս` բացի մասնագիտական և կառավարման գործունեությունից, ակտիվ հասարակական կյանք եմ ունեցել մշտապես, ի տարբերություն ոմանց, ովքեր բոլոր իշխանավորների օրոք «ի հայտ են գալիս պատվերով», պաշտոնից- պաշտոն, կամ էլ` ընտրություններից ընտրություն։
Առանց հովանավորության` իմ գիտելիքների ու աշխատասիրության հաշվին նվաճել եմ բազում ձեռքբերումներ, նաև ստացել վատաբանողների ու չարակամների մի խմբակ, ովքեր առիթը բաց չեն թողնում` իմ անթիվ-անհամար որակավորումները զեղչելու հաշվին, ինքնահաստատվեն։
Դրանց նմաններին «տեղ տալով», ոմանք փորձում են ինձ արժեզրկել։ Ծիծաղելի է…
Միշտ համարել եմ, որ բժիշկը` ամենահարգված մասնագիտության կրողը, պետք է ունենա ակտիվ սոցիալական դիրքորոշում, օրինակելի լինի այլ խավերի համար։
Բացի այդ, ստանալով պետական կառավարման համար անհրաժեշտ մի քանի որակավորումներ, նաև` ներկա պահին- կանանց քաղաքական առաջնորդության դասընթացների ավարտին մոտենալով, որոշում եմ կայացրել, որի մանրամասները կներկայացնեմ որոշ ժամանակ անց…
Հաշվի առնելով վերջին երկու օրերին տարօրինակ մի քանի դրվագներ, առայժմ կզուգաշցնեմ ընդհանուր տեքստով…
Ոչ մի քաղաքական ուժից ոչ մեկը` կասկածելի կենսագրությամբ ու վարքականոնի տեր սուբյեկտ/ ուհի, ինձ չզանգի ու չասի, թե ինչ հրապարակային գրառմամբ իմ էջում հանդես գամ‼️
Առավել ևս, ոչ մեկ իրավունք չունի թելադրելու ինձ որևէ մեկի մասին գովերգման կամ պախարակման վերաբերյալ նյութ գրելու կամ չգրելու վերաբերյալ
Source: USAArmenia
«Անտառային հրդեհների» գործով ձերբակալվածներ կան Wed, 19 Aug 2026 02:30:40 +0400 Թուրքիայի իշխանությունները այս տարվա…
Ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել Wed, 19 Aug 2026 01:30:16 +0400 Ավիաշոուի ժամանակ թեթեւ շարժիչավոր…
Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Tue, 18…
Ալպինիստներ են անհետ կորել Tue, 18 Aug 2026 23:45:14 +0400 Ռուսաստանում, Կաբարդինո-Բալկարիայում՝ Էլբրուս լեռնագագաթի տարածքում…
Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Tue, 18 Aug 2026 23:30:01 +0400…
622000 դոլարը մեղադրանքի հետ կապ չունի. Թևանյանը չի ընդունում մեղադրանքը․ Մարաբյան Tue, 18 Aug 2026…