ԵՄ որոշումը հրահանգ չէ Հայաստանի հասարակության համար

ԵՄ որոշումը հրահանգ չէ Հայաստանի հասարակության համար

Thu, 26 Feb 2026 18:15:18 +0400


Պարզվում է, որ փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար աշխատող Արարատ Միրզոյանը Բրյուսել` ենթադրաբար Եվրահանձնաժողովին հասցեագրված նամակում խնդրել է Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկել՝ հունիսին 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար: Բրյուսելում էլ մեծահոգաբար համաձայնել են` «նախ տեղակայել Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ «Հարավային Կովկասի այս երկրում ավելի մշտական քաղաքացիական առաքելություն»,- տեղեկացնում է իրավիճակին ծանոթ «Ազատություն» ռադիոկայանը: Բնական է, որ Արարատ Միրզոյանը որեւէ նամակ չի էլ գրել Բրյուսել, այդ նամակը նրա փոխարեն գրել են Բրյուսելում, նրա փոխարեն ստորագրել են, գուցե ինքն էլ է այդ նամակի բովանդակության մասին տեղեկացել լրատվամիջոցից: Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման տակ, եւ արտաքին կառավարիչները կարող են հարկ չհամարել՝ իրենց տեղական աշխատակիցներին նախօրոք տեղեկացել, թե ինչ են պատրաստվում անել:

Ինչո՞ւ է ԵՄ-ն, այսպես կոչված, «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկում Հայաստան, եւ ինչո՞ւ է այդ խումբն ուղարկելու փաստը հրապարակայնացվում․ ԵՄ-ն Հայաստանում ունի մշտական ներկայացուցչություն` դեսպանատուն, եւ եթե այդ դեսպանատան աշխատակազմն ընդլայնվեր եւս 20 կամ նույնիսկ 50 հոգով, միեւնույն է, սրա մասին որեւէ մեկը ո՛չ կիմանար, ո՛չ էլ դա առանձնապես կզգացվեր:
Սկսենք առաջին հարցի պատասխանից, թե ինչ իմաստ ունի նման խումբ ուղարկելը: ԵՄ-ում տեսնում են, որ Փաշինյանի, այսպես կոչված, պրոարեւմտյան, պրոեվրոպական ռեժիմը գտնվում է վատ, խայտառակ վատ վիճակում: Վիճակը որեւէ համեմատության եզր չունի ո՛չ 2018 եւ ո՛չ էլ նույնիսկ 2021 թվականի ընտրությունների հետ, երբ ռեժիմը քիչ թե շատ հանրային հենարան ուներ, այլապես նման խումբ կուղարկվեր նաեւ այն ժամանակ: Հանրային աջակցությունը հիմա այն ուժերի կողմն է, որոնք կա՛մ ընդհանրապես, կա՛մ բավարար չափով չեն գտնվում ԵՄ վերահսկողության տակ, ԵՄ-ին եւ նրա ղեկավարությանը չեն համարում իրենց վերադաս եւ ընտրություններում հաղթանակի դեպքում կարող են իրականացնել ոչ թե դրսից թելադրվող, այլ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: ԵՄ-ում նման խնդրի բախվել են ինչպես Վրաստանում, այնպես էլ ԵՄ անդամ որոշ երկրներում` Հունգարիա, Սլովակիա:

ԵՄ-ն հսկայական միջոցներ եւ ջանքեր է գործադրել՝ 2018թ. Հայաստանում հեղաշրջում կազմակերպելու համար, ինչի մասին վկայում է այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, որն ըստ էության հաստատեց, որ հեղաշրջման կառավարման կենտրոնը ԵՄ գրասենյակն էր, իսկ ղեկավարը՝ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, որն էլ Փաշինյանին նշանակել է Հայաստանում վարչապետի պաշտոնին: Հիմա իրենք փորձելու են թույլ չտալ, որ հայ հասարակությունը` իր քվեարկությամբ, իրենց նշանակած վարչապետին ազատի պաշտոնից: Ռուսաստանի կողմից իբրեւ թե իրականացվող տեղեկատվական հարձակումներն ընդամենը առիթ կամ պատրվակ են՝ արտաքին կառավարումը բացահայտելու համար: Որեւէ մեկը, այդ թվում՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, չեն կարող ասել, թե ինչ տեղեկատվական հարձակում են իրականացնում Ռուսաստանը, այդ երկրի իշխանությունները կամ այնտեղից կառավարվող կառույցները, կամ ինչո՞ւ իրենք, որպես ՀՀ իշխանություն, չեն կարողանում հակազդել այդ հարձակումներին, որ արտաքին օգնության խնդրանքով դիմել են ԵՄ աջակցությանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են ԵՄ-ում որոշել հրապարակայնացնել ընտրական պրոցեսը` Հայաստանում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, Հայաստանում իշխանության ձեւավորումն իրենց ոչ միայն վերահսկողության, այլեւ անմիջական կառավարման տակ վերցնելը, ապա դա միայն մի բացատրություն ունի. ԵՄ-ում այլեւս չեն թաքցնում, որ Հայաստանը գտնվում է իրենց կառավարման տակ, եւ ցանկացած ոտնձգություն, այդ թվում եւ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, իրենք դիտարկելու են որպես ոտնձգություն ԵՄ օրինական շահերի դեմ, դրանք դիտարկելու են որպես Կրեմլի կողմից իրականացվող գործունեություն: Ավելի պարզ եթե ասենք, ապա ԵՄ-ն Հայաստանի ընդդիմության գործիչներին ասում է` այս իշխանությունը մերն է, եւ մենք որոշել ենք նրանց վերանշանակել, եթե դուք դեմ եք մեր այս որոշմանը, ուրեմն մեր դեմ եք, մենք ձեզ հռչակելու ենք թշնամի, Ռուսաստանի գործակալ՝ դրանից բխող հետեւանքներով:

Արդյո՞ք Հայաստանի ընդդիմությունը պատրաստ է ընդունել այս մարտահրավերը. ըստ ամենայնի` այո: Համենայնդեպս, հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները ոչ հրապարակային հավաստիացնում են, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ նրա ղեկավարությունն իրենց համար վերադաս չեն, եւ նրանց ասածն իրենց համար հրահանգ կամ պարտադիր կատարման հրաման չէ, իրենք պայքարելու եւ հասնելու են նոր իշխանության ձեւավորմանը: ԵՄ որոշումը հրահանգ չէ նաեւ Հայաստանի հասարակության համար, որը ոչ միայն պատրաստ է պայքարել Փաշինյանի ռեժիմի դեմ, այլեւ Հայաստանի ինքնիշխանության վերականգնման համար: Եթե ընտրություններից հետո 100 հազար եւ ավելի մարդ դուրս գա փողոց, ո՛չ փաշինյանական ռեժիմը, ո՛չ էլ ԵՄ 20 կամ 30 հոգանոց խումբը չեն կարողանալու դիմադրել համաժողովրդական ճնշմանը եւ ապահովել ռեժիմի վերարտադրությունը: ԵՄ-ն պաշտպանող է՝ թող նախ իրեն պաշտպանի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որոշմանը վեաբերվում եմ հարգանքով․ Փաշինյան

Որոշմանը վեաբերվում եմ հարգանքով․ Փաշինյան Fri, 27 Feb 2026 08:49:38 +0400 Աննայի որոշմանը վերաբերվում եմ…

5 րոպե ago

«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը

«Հրապարակ»․ Գյումրիում ժողովրդին մոլորեցրել են, հիմա մենք բացելու ենք ժողովրդի աչքերը Fri, 27 Feb 2026…

9 րոպե ago

«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում

«Հրապարակ»․ Պատգամավորները մինչեւ վերջին պահը գործուղումների շանսը բաց չեն թողնում Fri, 27 Feb 2026 08:30:46…

24 րոպե ago

Աննա Հակոբյանը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել

Աննա Հակոբյանը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Fri, 27 Feb 2026 08:26:52 +0400 Latest news from…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում

«Հրապարակ»․ Վիճակն այնքան վատ է՝ թոշակ է բարձրացնում Fri, 27 Feb 2026 08:15:00 +0400 Թոշակները…

40 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է

«Հրապարակ»․ ՔՊ ցուցակի երկրորդ մասն արդեն կազմված է Fri, 27 Feb 2026 08:10:00 +0400 Չնայած…

45 րոպե ago