Նրանք բոլորը անմեղ մեղադրյալներ են

Նրանք բոլորը անմեղ մեղադրյալներ են

Thu, 26 Feb 2026 21:45:16 +0400


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների` «18 արդարների» գործով այսօր նաեւ մեղադրյալ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց Չախալյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքով։

Չնայած հանրային մեղադրողները միջնորդել էին ևս երեք ամսով երկարացնել Չախալյանի կալանքի ժամկետը՝ պնդելով, թե բանտային կալանքի հիմքերը շարունակում են առկա լինել, սակայն դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Չախալյանի պաշտպան Վրեժ Խաչիկյանը մեզ հետ զրույցում կրկին ընդգծեց, որ Չախալյանի գործողություններում որևէ հանցակազմ չկա։ Նա մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ կալանքի որոշումից երեք ամիս անց պետք է քննարկվի՝ արդյոք շարունակո՞ւմ է առկա լինել Չախալյանի կողմից ենթադրյալ հանցանք կատարելու ռիսկը, այն նվազե՞լ է, թե՞ ոչ։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր հանդիպման Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ոստիկանության ներքին զորքերը գրավել էին մայրաքաղաքը, և մոտ 80 քաղաքացի բերման էր ենթարկվել։ ՔԿ-ն հայտարարել էր, որ նրանք չեն ներկայացվել նախաքննական մարմին, և որևէ վարույթ այդ պահին չէր քննվում։ Հունիսի 24-ին իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվեց «հեղաշրջման պլանի» մասին նյութ, որի տարածմանն անմիջականորեն մասնակցեցին Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Դրանից հետո ՔԿ-ն հայտարարեց, որ այն քննության առարկա է դարձել, և հունիսի 25-ի առավոտյան սկսվեցին ընդդիմադիրների տների խուզարկությունները՝ հաջորդած ձերբակալություններով ու կալանավորումներով։ Ապա հայտարարվեց, որ հանցավոր խմբավորում են բացահայտել, որը պետական հեղաշրջում էր նախապատրաստում՝ մարդկանց «գյուլլելու», կյանքը պարալիզացնելու գործողություններով։ Ժամանակի ընթացքում պարզվեց, որ ապացույցները կեղծվել են, իսկ մոտ մեկ ամիս իրականացված գաղտնալսումների ընթացքում ձեռք բերված տվյալները խոսում են քաղաքական պրոցեսների, այլ ոչ թե բռնի իշխանազավթման մասին։

Ամիսներ անց՝ բոլոր կալանավորվածներին, բացի Բագրատ սրբազանից, բաց թողեցին, նրանցից մի քանիսը տնային կալանք են կրում, մյուսներն ազատության մեջ են։ Եւ բոլորի խափանման միջոցը փոխելու հանգամանքը եւս փաստում է, որ գործը շինծու է, և դատավորները չեն կարողանում մարդկանց ապօրինաբար պահել կալանքի տակ: Չախալյանի փաստաբանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով այս մասին, ասաց. «Նրանք բոլորը անմեղ մեղադրյալներ են: Սա շատ տեղին տերմին է: 18 անմեղ մեղադրյալներից այս պահին ՔԿ-ում գտնվում է Բագրատ սրբազանը, ինչպես նաև Չախալյանը մինչև մարտի 4-ը կգտնվի այնտեղ, ինչից հետո կկրի տնային կալանք: Մենք վարչական հսկողություն էինք ակնկալում, սակայն, ցավոք, խափանման միջոցը տնային կալանքն է: Լավ է, որ գոնե ութ ամիս անց նրա խափանման միջոցը փոխվեց: Հիմնականում գրավ և վարչական հսկողություն են սահմանում, բացառությամբ մի քանիսի: Գործը անհիմն է, շինծու, կեղծ արձանագրությունների արդյունքում ակնհայտ էր, որ ի վերջո գործը պետք է փլուզվի: Չի կարող ահաբեկչական խումբ կոչվել այս խումբը, քանի որ չկա օժանդակող, չկա կազմակերպիչ, ոչ մի դերատակատարում տրված չէ: Ցավոք, սրբազանի կալանքը երկարաձգվեց: Շուտով կլրանա մեկ տարին այս գործի: Մեղադրյալների թիվը 18-ն է: Փաստաբաններից ամեն մեկը որ մի քանի խոսք էլ ասում է, նիստն ավարտվում է: Թեպետ ամեն հինգշաբթի լինում է դատական նիստ: Մեղադրյալների մեծ մասի խափանման միջոցները փոխվել են Վերաքննիչ դատարանի միջոցով», – ասաց փաստաբանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը»

Անձնագրային նոր «գաղափարախոսությունը» Sun, 15 Nov 2026 20:15:45 +0400 Հայաստանցիները և հատկապես խորհրդային երկրում ծնված…

14 րոպե ago

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի

Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Sun, 15 Nov 2026 20:07:03…

22 րոպե ago

Հութիները ներխուժում են

Հութիները ներխուժում են Sun, 15 Nov 2026 20:00:08 +0400 Կիրակի օրը Եմենի կառավարամետ ուժերը հայտարարել…

29 րոպե ago

Նոյեմբերի 20-ից արգելվում է

Նոյեմբերի 20-ից արգելվում է Sun, 15 Nov 2026 19:45:28 +0400 ՀՀ կառավարության 2026 թվականի փետրվարի…

44 րոպե ago

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը

Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Sun, 15 Nov 2026 19:42:19…

47 րոպե ago

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում

Գագիկ Ծառուկյանը բանտում է, և նրա միակ մեղքը, որ մասնակցել է ընտրություններին. Արման Աբովյանը` Մոսկվայում…

59 րոպե ago