«Հրապարակ». ԲԴԽ-ն ձայն չի հանում, Երբ վարչապետն ասում է՝ դատական իշխանությունը լեգիտիմ չէ

«Հրապարակ». ԲԴԽ-ն ձայն չի հանում, Երբ վարչապետն ասում է՝ դատական իշխանությունը լեգիտիմ չէ

Fri, 27 Feb 2026 09:15:03 +0400


ԲԴԽ նախկին նախագահ, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին դատարանը նախորդ տարվա օգոստոսի 8-ին մեղավոր ճանաչեց։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նրան 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտել, ինչպես նաեւ՝ 2 տարի ժամկետով զրկել պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, առաջին ատյանի դատավճիռը պատրաստվում էր բողոքարկել Վերաքննիչ դատարան: «Հրապարակ»-ը նրանից հետաքրքրվեց՝ բողոքարկե՞լ է դատավճիռը, ի՞նչ փուլում է։ Ասաց՝ դեռ ոչ, ժամանակ ունեն՝ կհասցնեն։

Դատական համակարգում երկար տարիներ աշխատած, որոշ ժամանակ ԲԴԽ-ն ղեկավարած Ռուբեն Վարդազարյանին նաեւ հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում ԲԴԽ-ի՝ օրեր առաջ փաստաբանների վերաբերյալ արած հայտարարությանը։ Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն փետրվարի 20-ին հայտարարություն էր տարածել՝ ըստ էության, փորձելով լռեցնել փաստաբանական համայնքի ներկայացուցիչներին եւ թույլ չտալ հանդես գալ գնահատողական դատողություններով, հայտարարությունը մասնավորապես վերաբերում էր փաստաբան Արա Զոհրաբյանի այն արտահայտությանը, թե սրբապղծություն է Եկեղեցու գործունեությանը միջամտելը։

Մեզ հետ զրույցում Վարդազարյանն ասաց․ «ԲԴԽ-ի ուղիղ գործառույթն է՝ պաշտպանել եւ պահպանել դատական իշխանության անկախությունը բոլոր տեսակի հարձակումներից, եթե նույնիսկ փաստաբաններն են հարձակվում դատական իշխանության վրա, կամ ինչ-որ վտանգ է սպառնում՝ անկախ նրանից, թե ում կողմից է։ Բայց այստեղ շատ զավեշտալի է, որ 4 կողմից հարձակվում են դատական իշխանության վրա, եւ ԲԴԽ-ն որոշում է պատասխանել բացառապես փաստաբաններին, այսինքն՝ մյուս հարձակումները, որոնք ուղղակի վտանգ էին սպառնում դատական իշխանության անկախությանը, չնկատելու է տալիս։ Խնդիրը ես այստեղ եմ տեսնում։ Իրենց կոնկրետ այս մի հայտարարությունը վերաբերում էր մեկ դատավորի՝ Էդգար Հովհաննիսյանին պաշտպանելուն։ Փաստաբանները գտնում են, որ դատական իշխանությունն իրավունք չունի միջամտելու Եկեղեցու գործերին, եւ քննադատել էին այն դատավորներին, որոնք վարույթ են ընդունել այդ գործը։ Այստեղ խնդիրն այն չէ, որ ԲԴԽ-ն պաշտպանում է դատավորին, խնդիրը ես տեսնում եմ այնտեղ, որ միակողմանի է այդ պաշտպանությունը։ Երբ իշխանությունն է հարձակվում, չեն պաշտպանում, երբ վարչապետն ասում է՝ դատական իշխանությունը լեգիտիմ չէ, ոչ ոք ձայն չի հանում, բայց փաստաբաններին թիրախավորում են, փորձում են լռեցնել, որպեսզի չթիրախավորվեն այն դատավորները, կամ այդ դատական ակտերը քննադատության առարկա չդառնան։ Եթե համալսարանում հետագայում պետք է ցույց տալ, թե ինչպիսի դատական ակտեր չի կարելի կայացնել, այս դատական ակտերն ուսումնասիրվելու են, եւ որպես ցցուն օրինակ՝ ուսանողներին ցույց է տրվելու, թե ինչ չի կարելի անել։ Ես չեմ ուզում այլ գնահատականներ տալ․ սա պետության հիմքերին, սահմանադրական կարգերին է հակասում»։

Հարցրինք նաեւ՝ իսկ նմանատիպ բովանդակությամբ հայց անցյալում երբեւէ եղե՞լ է, հիշո՞ւմ եք նման դեպք։ «Ես իմ աշխատանքային փորձը սկսել եմ Հարավային քաղաքացիական դատարանում, նստավայրս Էջմիածնում է եղել, եթե նման հայց լիներ, ես կիմանայի, այնուհետեւ՝ Արաբկիրի, հետո Կենտրոնի դատարանում բավականին մեծ փորձ ունեմ, երբեք ոչ մի անգամ չեմ լսել, որ նման հայց կարող է լինել։ Ես մի այսպիսի հայց եմ հիշում, երբ համալսարաններից մեկի ուսանողը հայց էր ներկայացրել դատարան եւ ասում էր՝ քննական հանձնաժողովը սխալ է գնահատել, եւ պահանջում էր, որ վերանայվի այդ գնահատականը։ Մենք շատ երկար գիտաժողով արեցինք, որ հասկանանք՝ նմանատիպ հայցերը քննության ենթակա՞ են դատարաններում, թե՞ ոչ, եւ գտանք, որ նմանատիպ հայց չի կարող լինել։ Հիմա, այն դատավորը, որը որոշել է վարույթ ընդունել Եկեղեցուն վերաբերող հայցերը, եկեղեցական կանոնակարգերին ծանոթ պետք է լինի, վստահ եմ, որ ծանոթ չէ, բայց եթե որոշել է հայց ընդունել, ենթադրվում է՝ կկարդա, կհասկանա կամ պետք է ծանոթ լինի։ Բայց երբ խոսում ենք ազգային անվտանգության տեսանկյունից՝ սա ողբերգություն է ուղղակի»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ֆինանսների նախարարի պարզաբանումը թոշակների հետ կապված

Ֆինանսների նախարարի պարզաբանումը թոշակների հետ կապված Fri, 27 Feb 2026 14:08:59 +0400 ՀՀ ֆինանսների նախարար…

13 րոպե ago

Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը

Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը Fri, 27 Feb 2026 14:07:01 +0400 «TikTok» սոցիալական ցանցում վարչապետ…

15 րոպե ago

Մխիթարյանն ասել է՝ ինչ է որոշել կարիերայի հետ կապված

Մխիթարյանն ասել է՝ ինչ է որոշել կարիերայի հետ կապված Fri, 27 Feb 2026 14:00:47 +0400…

21 րոպե ago

«Չզարմանաք, որ առաջադրվի վարչապետի թեկնածու»

«Չզարմանաք, որ առաջադրվի վարչապետի թեկնածու» Fri, 27 Feb 2026 13:55:08 +0400 Աննա Հակոբյանը այսօր,ինչպես հայտնի…

27 րոպե ago

«Միասնության թեւեր» -ն ու «ՀայաՔվեն» միասին կմասնակցեն ընտրություններին

«Միասնության թեւեր» -ն ու «ՀայաՔվեն» միասին կմասնակցեն ընտրություններին Fri, 27 Feb 2026 13:44:17 +0400 Մեր…

38 րոպե ago

Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին Fri, 27 Feb 2026 13:43:05 +0400 Էկոնոմիկայի նախարար…

39 րոպե ago