«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից

«Հրապարակ»․ Որ մարզպետները չեն ծառայել եւ ինչ հիմքով են ազատվել ծառայությունից

Fri, 27 Feb 2026 09:45:22 +0400


Հայաստանի 10 մարզից 7-ի ՔՊ-ական ղեկավարները, պարզվում է, բանակում չեն ծառայել: Մենք հարցում էինք ուղարկել մարզպետարաններ՝ պարզելու, թե մարզպետներն ինչ հիմքով են ազատվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից: Մի քանիսը պատասխանել են, մի քանիսը՝ ոչ։
Օրինակ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով, թե ՀՀ զինված ուժերում ծառայություն չանցնելու հիմքերն անձնական տվյալներ են, որոնք հրապարակման ենթակա չեն:

Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը հայտնել է. «Ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել եմ օրենքով սահմանված կարգով։ Միաժամանակ հայտնում եմ, որ ժամկետային զինվորական ծառայություն չանցնելու պատճառները հանդիսանում են հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, որոնց հրապարակման վերաբերյալ համաձայնություն չտալն իմ իրավունքն է (հիմք՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդված)։ Հարկ եմ համարում տեղեկացնել նաեւ, որ մասնակցել եմ բոլորիս հայտնի՝ 2016 թվականի քառօրյա, 2020 թվականի քառասունչորսօրյա, 2022 թվականի Ջերմուկի մարտական գործողություններին»։

Արմավիրի մարզպետարանից պատասխանել են․ «Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մինչեւ 2017 թվականը գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի (վերաբերելի, ուժը կորցրած՝ 15.11.2017թ. ՀՕ-195-Ն, 73-րդ հոդվածի 8-րդ մաս) դրույթների հիմքով համարվել է զինապարտ՝ սահմանված ժամկետներում մասնակցելով նախազորակոչային եւ զորակոչային նախապատրաստության միջոցառումներին: Նույն օրենքով սահմանված կարգով, 2008-ից մինչ օրս հաշվառված է ՀՀ զինված ուժերի պահեստազորում: Վահրամ Խաչատրյանը մասնակցել է 2016-ի ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին եւ 2020 թ․ Արցախյան 44-օրյա պատերազմին»:
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, այսինքն՝ առողջական պատճառով:

Արարատի մարզպետարանից մեր հարցմանն ի պատասխան՝ գրել են. «Սեդրակ Թեւոնյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով՝ առողջական պատճառներով: Լրացուցիչ մանրամասներ չենք կարող տրամադրել, քանի որ առողջական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, համարվում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալ եւ ենթակա չէ հրապարակման՝ առանց տվյալ անձի համաձայնության»:

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է «ՀՀ զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով եւ նույն հոդվածի 5-րդ մասով: Առաջինը սահմանում է երկու կամ ավելի երեխա ունենալու հանգամանքը, իսկ 5-րդ մասը սահմանում է, որ քաղաքացուն տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարին լրանալու օրը: «Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից»:

Տավուշի մարզպետարանից էլ պատասխանել են․ «Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը՝ Ձեր կողմից պահանջվող անձնական տվյալները չեն տրամադրվում»:
Սակայն, ինչպես հայտնի է, պետական պաշտոնյաների՝ բանակում զինծառայություն անցնելը համարվում է պարտադիր պայման եւ չի կարող թաքցվել հանրությունից՝ այն անձնական տվյալների պաշտպանության ներքո չի կարող լինել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը

61 կարատանոց զմրուխտներ․ Քիմ Քարդաշյանը կրել է Էլիզաբեթ Թեյլորի վզնոցը Mon, 02 Nov 2026 23:36:11…

5 ժամ ago

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը

Զախարովան կոչ է արել ակտիվացնել դիվանագիտական ​​ջանքերը Mon, 02 Nov 2026 23:30:56 +0400 Անհրաժեշտ է…

5 ժամ ago

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները

Ռիհաննան և Ֆրենսիս Քյուրքջյանը բացահայտում են նոր J’adore Intense օծանելիքի նոտաները Mon, 02 Nov 2026…

5 ժամ ago

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը

Երևանի քաղաքապետարանում կաշառքի դեպքեր, չվերթերի սահմանափակումներ․ օրվա թոփ լուրերը Mon, 02 Nov 2026 23:23:33 +0400…

5 ժամ ago

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է

Նիկոլը բոլորից լավ գիտի, որ պարտվել է Mon, 02 Nov 2026 23:15:12 +0400 2026 թվականին…

5 ժամ ago

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին

Նորից բախումների, քաղաքացիական պատերազմի վտանգը կախել է երկրի գլխին Mon, 02 Nov 2026 23:09:39 +0400…

5 ժամ ago