Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի»

Իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի»

Fri, 27 Feb 2026 10:19:35 +0400


Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավարն է: «Իմ քայլ» անվանումը հեղափոխական իշխանության քաղաքական դաշինքի անվանումն է եղել: «Իմ քայլը» հիմնադրամը արդեն մեկ տարի և ավել զբաղվում է նախընտրական քարոզչությամբ:

Քանի որ մինչև ընտրություններ Հակակոռուպցիոն կոմիտեն ընկնելու է բոլոր այն հիմանդրամների հետևից, որոնք ասոցացված են ընդդիմադիր ուժերի հետ և փորձելու են բոլորին պատժել , իսկ ընդդիմությունը մատնացույց է անելու «Իմ քայլը» հիմնադրամին, իշխանության պատասխանն է լինելու` «Դե վարչապետի տիկինը կապ չունի, նա լքել է կառավարական առանձնատունը»:
Ես այն մարդկանցից եմ, ով լոբբինգ է արել, որ կուսակցությունների և քաղաքական ուժերի անվանումը կրող հիմնադրամները չպետք է զբաղվեն նախընտրական բարեգործությամբ:

Բայց այդ օրենքը չպիտի գործի խտրականության սկզբունքով և թույլ տա իշխանությանը այսպիսի նախընտրական տեխնոլոգիաներով խուսափել պատասխանատվությունից:

Անի Սամսոնյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչև քանի միլիոն կարող են ծախսել նախընտրական փուլում գովազդի համար

Մինչև քանի միլիոն կարող են ծախսել նախընտրական փուլում գովազդի համար Fri, 10 Apr 2026 19:08:45 …