Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Իրանական ճգնաժամն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան Ուկրաինականը․ Ջոն Քոուլ

Իրանական ճգնաժամն ԱՄՆ-ի համար ավելի կարեւոր է, քան Ուկրաինականը․ Ջոն Քոուլ

Fri, 20 Mar 2026 19:00:24 +0400


ԱՄՆ նախագահի՝ Բելառուսի հարցով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը Մինսկում հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը ավելի կարեւոր է Միացյալ Նահանգների համար, քան այլ ռեգիոններում տեղի ունեցող իրադարձությունները, ներառյալ՝ Ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին ամերիկացի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպումից հետո։

Ի պատասխան հնչած հարցերի, թե Մերձավոր Արեւելքում ներկայիս էսկալացիան երկրորդ պլան է մղել Ուկրաինական հակամարտությունը՝ Քոուլը ասել է, որ Իրանական եւ Ուկրաինական հակամարտությունները տարբեր բաներ են։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար անշուշտ շատ ավելի կարեւոր են Ուկրաինական հակամարտության հետ կապված հարցերը։ Սակայն ԱՄՆ-ի համար, ինչպես նաեւ՝ Իսրայելի եւ Իրանի համար՝ առաջնային կարեւորություն ունեն Մերձավոր Արեւելքում տեղի ուենցող ներկայիս զարգացումները։ Քոուլը նաեւ հավելել է, որ իրավիճակը շատ արագ է փոխվում՝ կարելի է ասել՝ ամենօրյա ռեժիմով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել

Չի կարելի բռնության դեմ պայքարի անվան տակ նման փոփոխություններ անել Sat, 03 Oct 2026 22:15:13 …