Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Բանկերը չեն կատարում «Մանչեսթեր Սիթիի» հետ կապված գործարքները

Sun, 15 Nov 2026 15:30:16 +0400


Բանկերը սկսել են խուսափել «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի հետ կապված տրանսֆերային ֆինանսական գործառնությունները։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Դրամատները նախընտրում են սպասել, թե ինչ կորոշի Անգլիայի Պրեմիեր լիգան՝ ակումբի ֆինանսական չարաշահումների հետ կապված հարցը։ Խոսքը նաեւ այն բանկերի մասին է, որոնք սովորաբար վարկավորում են իրականացնում ֆուտբոլային ակումբներին։ Ֆինանսական կազմակերպություններն այդպիսով որդեգրել են սպասողական կեցվածք։ Հիշեցնենք, որ ֆինանսական չարաշահումների հետ կապված հարցով «Մանչեսթեր Սիթին» ներկայացված 115 դրվագից մեղավոր է ճանաչվել 114-ում։ Մեղադրանքները վերաբերում են ոչ ճիշտ ֆինանսական տեղեկություններ տրամադրելուն, մարզիկների ու մարզիչների համար վճարվող գումարների մասին տվյալների խեղաթյուրմանը եւ այլն։ Սպասվում է, որ ԱՊԼ-ն վերջնական որոշում կկայացնի այս հարցի հետ կապված՝ առաջիկա տարվա հունվարի սկզբին։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով