Երկուշաբթի , 24 Օգոստոսի 2026

Դժվար թե ընդունի Թեհրանի առաջարկը

Դժվար թե ընդունի Թեհրանի առաջարկը

Sun, 03 May 2026 11:30:47 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժվար թե ընդունի Իրանի պատասխանը՝ արված Վաշինգտոնի՝ հակամարտությունը կարգավորելու առաջարկին, քանի որ կարծում է, որ Թեհրանը դեռ բավարար բարձր գին չի վճարել։

Ամեն դեպքում Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ կուսումնասիրի Թեհրանի ներկայացրած պատասխանը։ Սոցկայքի իր էջում հրապարակած գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ կուզենար գործարք կնքել Իրանի հետ, ընդ որում՝ այնպիսի գործարք, որը թույլ կտար խուսափել մի քանի տարի հետո լինելիք պատերազմից։

Թրամփը նաեւ հիշեցրել էր, որ եթե գործարք չկնքվի եւ ամեն բան մնա այնպես, ինչպես հիմա է, ապա քսան տարի կպահանջվի, որպեսզի Իսլամական Հանրապետությունը կարողանա վերականգնել իր ռազմական կարողությունները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը պատերազմ հայտարարեց

Թրամփը պատերազմ հայտարարեց Thu, 20 Aug 2026 11:30:34 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է …