Վրաստանը ժամանակավորապես փակել է ՀՀ սահման տանող ճանապարհներից մեկը
Fri, 27 Feb 2026 11:00:54 +0400

Վրաստանը ժամանակավորապես փակել է Հայաստանի սահման տանող ճանապարհներից մեկը: Խոսքը վերաբերում է «Նինոծմինդա» – «Բավրա» անցակետ տանող ճանապարհին։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տվյալներով ՝ Փարավանի լեռնանցքում (Հայաստանի սահման տանող ճանապարհ) բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Պատճառը ձնաբուքն է և ցածր տեսանելիությունը։
Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-110 կմ (Փարավանի լեռնանցք) հատվածում:
Փետրվարի 26-ից տրանսպորտային բոլոր միջոցների համար փակ է նաև Վերին Լարս տանող ճանապարհը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր