Քսանամյա ֆուտբոլիստ է սպանվել

Քսանամյա ֆուտբոլիստ է սպանվել

Wed, 25 Mar 2026 17:30:54 +0400


Շվեդիայում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով զոհվել է «Ֆորվարդ» ակումբի քսանամյա ֆուտբոլիստ Խուգո Մոսեխագենը։ Այս ամսին հայտնում է Aftonbladet-ը։ Դեպքը տեղի է ունեցել Էրեբրու քաղաքի արեւմտյան թաղամասերից մեկում՝ ավտոկայանատեղիում։ Ոստիկանությունն ահազանգն ստացել է 23:26-ին։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են վիրավորում ստացած տղամարդու, ով հետո մահացել է։ Սկսվել է քննություն դեպքի առնչությամբ։

Իրավապահները կատարվածը որակավորել են որպես ծանր հանցագործություն։ Դեռեւս կասկածյալներ չեն հայտնաբերվել։ Ոստիկանները նաեւ չեն հայտնաբերել կապեր սպանված մարզիկի եւ հանցաշխարհի միջեւ։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանություն եւ զենքի մասին օրենքի խախտում հոդվածների հատկանիշներով։ Անհայտ է նաեւ հանցագործության մոտիվը։ Չի բացառվում, որ հանցագործները այլ անձի են ցանկացել սպանել եւ քսանամյա ֆուտբոլիստի վրա կրակել են սխալմամբ։ Ընդ որում՝ ենթադրյալ պոտենցիալ զոհը կարող էր լինել հենց Մոսխագենի շրջապատիվ։ Հարձակման ժամանակ մարզիկի հետ նրա ծանոթներից մեկն է եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել Thu, 07 May 2026 21:30:35 +0400 Ֆրանսիական «ՊՍԺ»-ի …