Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Քանի՞ տոկոսն է վստահում Պուտինին

Քանի՞ տոկոսն է վստահում Պուտինին

Fri, 27 Feb 2026 13:00:33 +0400


Ռուսաստանցիների մեծամասնությունը (72,9%) հավանություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքին, իսկ հարցվածների 76,9%-ը վստահում է պետության ղեկավարին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) հարցման արդյունքներին։

10 ռուսաստանցիներից 7-ը (72,9%) ասել են, որ հավանություն են տալիս Պուտինի գործունեությանը նախագահի պաշտոնում, մինչդեռ 16,5%-ը նրա աշխատանքը բացասական է գնահատել ։ Բացի այդ, հարցվածների 76,9%-ը պատասխանել է, որ վստահում է պետության ղեկավարին, անվստահություն է հայտնել քաղաքացիների 18,3%-ը։
Ռուսաստանի կառավարության աշխատանքին հավանություն է տալիս հարցվածների 44,7%-ը, հավանություն չի տալիս 23,8%-ը։ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 56,3%-ը, իսկ 21,9%-ը պատասխանել է, որ չի վստահում նրան։

Այն հարցին, թե որ կուսակցության օգտին կքվեարկեին, եթե Պետդումայի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ռուսաստանցիների 32,6%-ը նշել է «Միասնական Ռուսաստանը», 9,8%-ը՝ ԼԴՊԿ-ն, 9,8%-ը՝ ՌԴ Կոմկուսը, 9,4%-ը՝ «Նոր մարդիկ» կուսակցությունը, 5,3%-ը՝ «Արդար Ռուսաստան-Հայրենասերներ- Հանուն ճշմարտության» կուսակցությունը։ Հարցվածների 9,1%-ը արտախորհրդարանական կուսակցությունների անվանումներ է նշել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ժողովուրդ». Տհաճ իրավիճակ ՔՊ-ում` ցուցակի առաջին կնոջ հետ կապված

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում լուրջ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով