Հինգշաբթի , 16 Ապրիլի 2026

Այնպիսի բան առաջարկեցին, որ չմիացանք իրենց

Այնպիսի բան առաջարկեցին, որ չմիացանք իրենց

Thu, 16 Apr 2026 21:15:00 +0400


«Բոլորին դեմ եմ» կուսակցությանն են միացել «Նժար» սահմանադրական շարժումը՝ Նինա Կարապետյանցի գլխավորությամբ, Հայաստանի եվրոպական կուսակցությունը՝ Տիգրան Խզմալյանի ղեկավարությամբ։

Այսօր գրել էինք, որ բանակցություններն են ընթանում նաեւ Դավիթ Սանասարյանի, ինչպես նաեւ ՄԱՍԿ կուսակցության հիմնադիրներ Հակոբ Ասլանյանի ու Հովիկ Աղազարյանի հետ:

Հակոբ Ասլանյանին «Հրապարակը» խնդրեց մեկնաբանել, ո՞րն է «Բոլորին դեմ եմ»-ին միանալու մոտիվը, ինչ փուլում են բանակցությունները:

Նա մեզ հետ զրույցում նկատեց. «Միացումը տեղի չի ունենա, նրանց հետ բանակցություններ էինք վարում, հենց նրանց հետ էինք քիչ առաջ, սակայն ընդհանուր հայտարարի չեկանք: ՄԱՍԿ կուսակցությունը՝ լսելով այդ նախաձեռնության մասին, որոշեց հանդիպել թիմի ներկայացուցիչների հետ, նկատեցինք, որ մեր տեսակետները համընկնում էին, ասացինք, որ նույնն են մեր մոտեցումները: Մենք ևս կիսում ենք այն տեսակետը, որ երեք-չորս ամսվա կառավարություն է հարկավոր, հարկավոր են նաև արդար ընտրություններ, և եկանք համաձայնության: Ես կարծում եմ, որ եթե մենք միանայինք նրանց, ձայներ չէին փոշիացվի, բայց իրենք առաջարկեցին այնպիսի բան, որ մենք չեկանք համաձայնության»:

Ասլանյանը, սակայն չցանկացավ փակագծեր բացել, թե ինչ են առաջարկել, որ ընդունելի չի եղել իրենց համար, ասաց, որ համաձայնության չեկան՝ «ընտրություններին մասնակցելու են առանձին»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Թիրախում մենք ենք»․ Մելոյանը՝ ընթացող զարգացումների մասին

«Թիրախում մենք ենք»․ Մելոյանը՝ ընթացող զարգացումների մասին Thu, 16 Apr 2026 14:16:00 +0400 «Ուժեղ Հայաստան» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով