Երկուշաբթի , 26 Հոկտեմբերի 2026

Ինչ է սպասվում այսօր 18:46-ին

Ինչ է սպասվում այսօր 18:46-ին

Fri, 20 Mar 2026 12:08:17 +0400


Մարտի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից «անցնում» է հյուսիսային կիսագունդ։ Հենց այս պահն էլ համարվում է աստղագիտական գարնան սկիզբը։

Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ, բայց քանի որ Արեգակը պարզապես լուսավոր կետ չէ, այլ չափեր ունեցող սկավառակ, նրա անցումը այդ հարթությամբ ակնթարթորեն չի կատարվում․ այն տևում է մոտ ±27 ժամ։
Այս երևույթը անվանում են գարնանային գիշերահավասար։ Անվանումն արդեն հուշում է իմաստը՝ տարվա այն պահը, երբ ցերեկն ու գիշերը գրեթե հավասար տևողություն ունեն։ Սակայն այստեղ մի հետաքրքիր նրբություն կա․ երբ ասում ենք՝ ցերեկն ու գիշերը հավասար են, նկատի ունենք Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու ժամանակը։ Իրականում լուսավոր ժամերը փոքր-ինչ ավելի շատ են, քանի որ օրվա «լուսավոր մասին» միանում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղները։

Գարնանային գիշերահավասարը նաև մշակութային մեծ նշանակություն ունի։ Որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, այս օրը համարվում է Նովրուզի՝ Նոր տարվա սկիզբը։ Այդ տոնը գալիս է հնագույն ժամանակներից, կապված է զրադաշտական ավանդույթների հետ և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հողագործությունը գյուղացիների համար կայուն եկամտի աղբյուր չէ, մարզերը դատարկվում են

«Հրապարակ»․ Հողագործությունը գյուղացիների համար կայուն եկամտի աղբյուր չէ, մարզերը դատարկվում են Sat, 10 Oct 2026 …