Զուգահեռներ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ․ Սա բռնաճնշման դասական ձեռագիր է
Thu, 16 Apr 2026 21:16:16 +0400

Հետևելով Հայաստանում այսօրվա լայնամասշտաբ ձերբակալությունների ընթացքին, տեսնելով, թե ինչպես են ինչ-որ «ձայնագրությունների» հիման վրա մարդկանց պիտակավորում՝ ակամա զուգահեռներ եմ անցկացնում պատմության ամենամութ՝ Ստալինյան ժամանակաշրջանի հետ։
Այն ժամանակ էլ էին մարդկանց «մեղավոր» հռչակում դեռ դատարան չհասած. պարզապես պետք էր համատարած վախի մթնոլորտ ստեղծել։
Բայց եկեք հասկանանք, թե իրականում ինչ է թաքնված այս ամենի հետևում։ Դեռ ոչինչ ապացուցված չէ, դեռ չկա դատարանի ոչ մի օրինական վճիռ, բայց մարդկանց արդեն թիրախավորում են, նրանց անունները հանրայնացնում են լուրերով՝ փորձելով կոտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց համակիրների կամքը։
Սա բռնաճնշման դասական ձեռագիր է, երբ օրենքը ծառայեցվում է քաղաքական նպատակներին։
Իմ տարիների փորձը հուշում է՝ երբ պետությունը սկսում է գործել նման շտապողականությամբ ու ցուցադրական կոշտությամբ, նշանակում է՝ իրական նպատակը ոչ թե արդարադատությունն է, այլ քաղաքական հակառակորդին ամեն գնով լռեցնելը։
Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ, միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամ
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր