Մխիթարյանն ասել է՝ ինչ է որոշել կարիերայի հետ կապված

Մխիթարյանն ասել է՝ ինչ է որոշել կարիերայի հետ կապված

Fri, 27 Feb 2026 14:00:47 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, միլանյան «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր կարիերայի շարունակության մասին՝ ընդգծելով, որ դեռ չի մտածում խաղադաշտը թողնելու մասին։

Փորձառու ֆուտբոլիստը նշել է, որ չնայած արդեն 37 տարեկան է, մտադիր չէ ավարտել կարիերան։ Նրա խոսքով՝ այժմ առավել քան երբևէ կարևոր է ճիշտ խնամել մարմինը և պահպանել ֆիզիկական պատրաստվածությունը, քանի որ այլևս երիտասարդ տարիքում չէ։

Մխիթարյանը վստահեցրել է, որ շարունակում է ամբողջ ուժով աշխատել և խաղալ՝ նպատակ ունենալով հնարավորինս երկար մնալ բարձր մակարդակում, որպեսզի հետագայում չզղջա բաց թողած հնարավորությունների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին

Մխիթարյանը կոչով դիմել է հայերին Wed, 04 Mar 2026 17:30:31 +0400 Իտալական «Ինտերը» հերթական հրապարակմամբ …