Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին

Մխիթարյանի հուզիչ խոսքերը Լուչեսկուի մասին

Wed, 08 Apr 2026 13:15:53 +0400


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված ռումինացի անվանի մարզիչ Միրչա Լուչեսկուի հիշատակին,որը երեկ մահացել է:

Մխիթարյանը սոցիալական ցանցերում կիսվել է իր մտքերով՝ ընդգծելով Լուչեսկուի կարևոր դերը իր կարիերայում։ Նրա խոսքով՝ հենց Լուչեսկուն էր այն առաջին մարզիչներից մեկը, ով իրեն հնարավորություն տվեց զարգանալ և սկսել միջազգային կարիերան։

Հայ ֆուտբոլիստը նշել է, որ միշտ երախտապարտ կլինի այդ հնարավորության համար՝ ընդգծելով, որ մանկուց երազել է նման ուղի անցնելու մասին։ Նա նաև առանձնացրել է մարզչի վստահությունը, առաջնորդությունը և այն մեծ ազդեցությունը, որը Լուչեսկուն ունեցել է իր՝ որպես խաղացողի և մարդու ձևավորման վրա։

Մխիթարյանը իր խոսքում նշել է, որ ֆուտբոլը կորցրել է իսկական ջենթլմենի և խաղի տեսլական ունեցող մեծ մասնագետի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին …