Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը

Ինչ խնդիրներ ունի Փաշինյանին վիրավորողը

Fri, 27 Feb 2026 14:07:01 +0400


«TikTok» սոցիալական ցանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին վիրավորող հրապարակում կատարելու մեղադրանքով Հայկ Եղյանի նկատմամբ ընդունվել է տնային կալանքի և բացակայելու արգելքի միջոց։ Այս մասին տեղեկացրել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։

Գործի վերաբերյալ որոշումը կայացվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Մարտիրոսյանի կողմից։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքը, ըստ օրենքի, կարող էր սահմանափակվել տուգանքով կամ հանրային աշխատանքներով, սակայն Քննչական կոմիտեն որոշել էր, որ անհրաժեշտ է կիրառել կալանքի խափանման միջոցը։

«Հայկն ունի կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդություններ, ստանում է բժշկի դուրսգրմամբ տրամադրվող հատուկ, այդ թվում՝ ցավազրկող ու հոգեմետ դեղեր, ազատված է զինվորական ծառայությունից թե’ խաղաղ և թե’ պատերազմական պայմաններում, բնակվում է առանց ծնողների, գյուղում, կնոջ և առաջին կարգի հաշմանդամ տատիկի հետ՝ հանդիսանալով վերջինիս միակ խնամակալը։

Սակայն քննչական կոմիտեն նրան առաջադրել է խուլիգանության մեղադրանք և ներկայացրել դատարան՝ կալանավորման նպատակով, միայն այն բանի համար, որ վերջինս տիկտոկյան հարթակում ծափահարել և մեկ անգամ բրավո է ասել Նիկոլ Փաշինյանին կոպիտ վիրավորանք հասցրած անձին։ Հայկը նաև կոշտ քննադատական խոսքեր է ասել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ Վեհափառին ու սրբազաններին պղծության մեջ մեղադրելու համար։

Հայկի կալանավորման միջնորդության 4-ժամյա քննության արդյունքում դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 10:30-ին Սևանի դատարանում (դատավոր Արամ Մարտիրոսյան)։

Վստահեցնում եմ, որ պաշտպանության կողմը դատարանին ավելի քան հիմնավորել է թե’ խուլիգանության մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայությունը, թե’ խափանման միջոցների կիրառման հիմքերի իսպառ բացակայությունը և թե’ կոնկրետ կալանավորման կիրառման անթույլատրելիությունը։

Հիշեցնում եմ նաև, որ Հայկին մեղսագրված արարքի համար օրենքով նախատեսված է նույնիսկ տուգանք կամ հանրային աշխատանքներ, մինչդեռ քննչական կոմիտեն գտել է, որ որպես խափանման միջոց պետք է ընտրել հենց կալանքը»,- նշել է Երիցյանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են

Բողոքի ակցիաների պատճառով խանութները դատարկվել են Thu, 22 Oct 2026 18:30:14 +0400 Իտալիայում հեռագնա բեռնափոխադրողների…

20 րոպե ago

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ

Ձերբակալվել է թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդ Thu, 22 Oct 2026 18:23:35 +0400 ՆԳՆ Քրեական ոստիկանության…

27 րոպե ago

Փաշինյանի պատասխանը Պուտինին

Փաշինյանի պատասխանը Պուտինին Thu, 22 Oct 2026 18:15:57 +0400 Նիկոլ Փաշինյանն ամբողջ օրվա ընթացքում այդպես…

35 րոպե ago

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով

Նոր զարգացում` Խարբերդի մանկատան ծեծի սոսկալի դեպքով Thu, 22 Oct 2026 18:02:50 +0400 Նախորդ ամիս…

48 րոպե ago

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն

Առաջարկել է կատարել երկու քաղաքների անվանափոխություն Thu, 22 Oct 2026 18:00:04 +0400 Ռուսաստանի Պետական Դումայի…

51 րոպե ago

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ

Կաթողիկոսի եղբոր եւ եղբորոդու պատժաչափը հայտնի չէ Thu, 22 Oct 2026 17:57:56 +0400 Կաթողիկոսի եղբոր…

53 րոպե ago