Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Ընտանեկան թերթը վախեցած է միջազգային արձագանքից․․․

Fri, 27 Feb 2026 16:00:54 +0400


Առավոտ կանուխ մարդ ու կնիկ հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին։ Ասել է թե՝ «Հե՜յ, հայ ժողովուրդ, մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք» ու տարածեք։ Օնլայն հարթակները անմիջապես տարածեցին, մարդիկ ծիծաղեցին, ծաղրեցին, սարկազմով արձագանքեցին։ Եվ հենց այդ պահին, զույգի «Հայկական ժամանակ» ընտանեկան թերթը Դանիել Իոննիսյանի բերանով հայտարարեց․ «Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անձնական կյանքը մեր գործը չէ, միայն ու բացառապես իրենց գործն է»։

Բայց եթե դա նրանց գործն է, ինչու՞ իրենց ամուսնալուծությունը ծամոնի նման գցել էին հանրության բերանը, որ հիմա ասեն՝ «ձեր գործը չէ»։ Օգտատերերից մեկը գրեց․ «Դանիել Դանոսիչ, մասնակիորեն ճիշտ ես, բայց եթե առավոտ վաղ հնարավոր բոլոր միջոցներից չհայտարարվեր, վախենում եմ լվացքի մեքենան ու արդուկը միացնեմ…»։

Ընտանեկան թերթը վախեցած է։ Նրանք չէին սպասում, որ արձագանքը այդքան ուժեղ կլինի՝ ծիծաղ, սարկազմ, և ամենակարևորը՝ ոչ ոք չի հավատա «Սուտ ասողի տունը կրակ ընկավ» ցուցադրությանը։ Իրենք տարածել են, հիմա էլ ասում են՝ ձեր գործը չէ։ Ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքները ցույց տվեցին, որ տեղեկատվությունը դուրս է եկել վերահսկողությունից։
Իշխանությունը հասկանում է, որ հիմա՝ երբ այլ աղբյուրներ հաղորդում են, ամեն մեկը՝ իր շահին համապատասխան, կօգտագործի այս ամուսնալուծության խաղը։ Նրանք չէին պատկերացնում, որ ամբողջ հանրային արձագանքը ու միջազգային ուշադրությունը իրենց վերահսկողությունից դուրս կգա, և հիմա վախեցած են՝ գիտակցելով հետևանքները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երեք թեկնածուի գրանցումը Thu, 07 May 2026 21:20:11 +0400…

11 րոպե ago

Կայացել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը

Կայացել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Խաչատուրյանի հանդիպումը Thu, 07 May 2026 21:17:12 +0400 Տեղի…

14 րոպե ago

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները

«Սթենլի Էթվելի վերադարձը»․ մեկնարկել են նոր դրամայի նկարահանումները Thu, 07 May 2026 21:00:22 +0400 Մեկնարկել…

30 րոպե ago

Սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իրեն թվում է` իր ընտրազանգվածն է

Սթրեսից դուրս գալու համար համերգ են գնում, իրեն թվում է` իր ընտրազանգվածն է Thu, 07…

45 րոպե ago

Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից

Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից Thu, 07 May 2026 20:42:40 +0400 Տեղեկացանք,…

48 րոպե ago