Ոչ մի անգամ ոչ պատերին են ծեփել, ոչ էլ բորդյուրները լիզել տվել, դուք եք եկել ու մարդկանց մականուններ տվել.փոխքաղաքապետը` ՔՊ-ին

Ոչ մի անգամ ոչ պատերին են ծեփել, ոչ էլ բորդյուրները լիզել տվել, դուք եք եկել ու մարդկանց մականուններ տվել.փոխքաղաքապետը` ՔՊ-ին

Thu, 07 May 2026 21:06:25 +0400


Այսօր Գյումրու ավագանու նիստը անցավ բավականին լարված և թեժ քննարկումների մթնոլորտում։ Քննարկման առանցքում էին սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ու կառավարության հետ համագործակցության հարցերը։

Քաղաքապետի փոխարինող Ավետիս Սռաքելյանն արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Գյումրու իշխանությունները հրաժարվում են սուբվենցիոն ծրագրերից և բավարար չափով չեն համագործակցում կառավարության հետ։

Նա պնդեց, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում՝ ընդգծելով, որ համայնքում իրականացվել են մի շարք սուբվենցիոն ծրագրեր, որոնք ֆինանսավորվել և կյանքի են կոչվել պետական աջակցությամբ։

Նա ներկայացրեց փաստեր և տվյալներ՝ նշելով, որ բոլոր ծրագրերը իրականացվել են վերահսկելի և թափանցիկ ձևով, իսկ ֆինանսական միջոցների օգտագործումը ամբողջությամբ փաստաթղթավորված է։

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև վարչապետի այն պնդմանը, թե հատկացված միջոցները «անհայտ ուղղություններով են ծախսվում»։ Այս հայտարարությունը ևս փոխքաղաքապետը հերքեց՝ նշելով, որ գումարները ուղղվել են կոնկրետ ծրագրերի և ունեն հստակ հաշվետվություններ։

Նիստի վերջնամասը վերածվեց քաղաքական բանավեճի։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Բարսեղյանը բարձրաձայնեց շիրակցիներին պիտակավորելու թեման, ինչին ի պատասխան ընդդիմադիրները հիշեցրին իշխանության ձախողումները Գյումրիում։ Կողմերը միմյանց հորդորեցին առաջիկայում զուսպ և գրագետ քարոզարշավ վարել։

Առաքելյանը ևս կոշտ ձևով արձագանքեց ՔՊ-ին` ասելով․ «Դուք եք միշտ եկել ու մարդկանց մականուններ տվել, ձեր խոսելաոճը միշտ եղել է անձնական դաշտ մտնելը։ էս երկրում միշտ պահպանվել է քաղաքական էթիկան, ոչ մի անգամ ոչ պատերին են ծեփել, ոչ էլ բորդյուրները լիզել տվել»,– շարունակեց նա՝ ընդգծելով, որ հանրային խոսքում պետք է պահպանվի կոռեկտության սահմանը` հիշեցնելով, որ նախկինում ևս այդ մոտեցումը համարվել է կարևոր սկզբունք։

«Խնդրում եմ այսօր էլ բոլոր կողմերին պահպանել այդ էթիկան՝ սկսած ինձանից»,– ասաց նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար

Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար Tue, 03 Nov 2026 16:30:00 +0400 Եվրոպական 10 երկրի…

7 րոպե ago

Կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական  գրեք

Կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական  գրեք Tue, 03 Nov 2026 16:27:59 +0400…

9 րոպե ago

Ծնողն էլ կարող է ասել. Արթուր Պողոսյանը «կզզացնել», «սատկացնել» բառերի մեջ հանցակազմ չի տեսնում

Ծնողն էլ կարող է ասել. Արթուր Պողոսյանը «կզզացնել», «սատկացնել» բառերի մեջ հանցակազմ չի տեսնում Tue,…

20 րոպե ago

Ոստիկաններն ասել են, թող գնա` բողոքը հետ վերցնի, թե չէ վատ կլինի

Ոստիկաններն ասել են, թող գնա` բողոքը հետ վերցնի, թե չէ վատ կլինի Tue, 03 Nov…

22 րոպե ago

Ձեր տղամարդկային արժանապատվությունը նվաստացած չե՞ք համարում․ Աննա Գրիգորյանը` Արթուր Պողոսյանին

Ձեր տղամարդկային արժանապատվությունը նվաստացած չե՞ք համարում․ Աննա Գրիգորյանը` Արթուր Պողոսյանին Tue, 03 Nov 2026 16:13:02…

24 րոպե ago

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո

Ռուս-Ուկրաինական հակամարտությունն առաջիկա ամիսներին կավարտվի․ Լուկաշենկո Tue, 03 Nov 2026 16:00:48 +0400 Բելառուսի նախագահ Ալեքսանդր…

36 րոպե ago