Առաջին անգամ գերիներ են փոխանակել
Fri, 27 Feb 2026 17:30:05 +0400

Սիրիական փաստացի իշխանությունները եւ դրուզական կազմավորումները, որոնք վերահսկում են Էս-Սուվեյդա քաղաքը, առաջին անգամ անցկացրել են գերիների փոխանակություն՝ անցյալ տարվա ամռանը ունեցած ռազմական բախումներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Սիրիական կառավարական աղբյուրների համաձայն, Դամասկոսը ազատ է արձակել դրուզական կազմավորումների 61 բանտարկյալների, որոնք պահվել են Ադըրայի կենտրոնական բանտում, որը գտնվում է Դամասկոսից ոչ հեռու։
Դրուզական ուժերն ազատ են արձակել սիրիական կառավարության 25 անդամների։ Գերիների փոխանակությունն իրականացվել է Կարմիր խաչի միջազգային կոմտեի հովանու ներքո։ Էս-Սուվեյդայում բախումները դրուզների եւ բեդվինական ցեղերի միջեւ տեղի են ունեցել անցյալ տարվա ամռանը։ Դրանք ուժգնացան այն բանից հետո, երբ հիմնականում դրուզ բնակչություն ունեցող շրջանի մայրաքաղաք ուղարկվեցին կառավարական ուժեր՝ կարգուկանոնը վերականգնելու եւ անկարգությունները ճնշելու համար։
Բախումները հանգեցրեցին Իսրայելի միջամտությանը եւ ավիահարվածներ հասցնելուն։ Իսրայելը աջակցում էր դրուզներին։ Բախումները հարյուրավոր զոհերի պատճառ դարձան։ Արյունահեղությունը կանխելու համար հայտարարվեց համընդհանուր հրադադար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր