Ուրբաթ , 27 Փետրվարի 2026

Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ

Բաժանո՞ւմ, թե՞ իրականում վերարտադրության պլան Բ

Fri, 27 Feb 2026 19:15:30 +0400


Փետրվարի 17-ին Հակոբյան Աննան Ֆեյսբուքով հայտարարեց, որ ավարտված է վարչապետի հետ իր քաղաքացիական ամուսնությունը: Այդ նորությունն ընկալվեց որպես ոչ թե բաժանում, այլ զագսով կամ եկեղեցով ամուսնության գրանցում: Քանի որ իրական բաժանման երևույթներ չհետևեցին դրան: Ու բազում ու բազմատեսակ շնոհավորանքներ հղվեցին առ Փաշինյան-Հակոբյան զույգը, որոնց ևս պատասխան չտրվեց: Դրանից հետո շարունակվեց նրա գործունեությունը «նորաձև կրթության»ասպարեզում:

Այնուհետև, կարճ ֆեյսբուքյան գրառումից երկու-երեք օր անց որպես վարչապետի տիկին, կրկնում եմ՝ վարչապետի տիկին, ու «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն ներկայացող անձը ինչ-որ պատվիրակությամբ ուղևորվում է ԱՄՆ: Նպատակը հանդիպումների շարք էր «Պատկառելի բուդդայական վանական Բհիկխու Պանակարայի և մյուս պատվելի վանականների» հետ: Ովքեր նոր էին ավարտել իրենց 2300 մղոն ձգվող «Քայլերթ հանուն խաղաղության» առաքելությունը: Հանդիպումների շարքը ներկայացվում է Ֆեյսբուքում՝ հայերեն մակագրություններով:

Վերադառնալուց հետո Ֆեյսբուքում կրկին տեղադրվում են այցի նյութերը, բայց այս անգամ անգլերենով: Իսկ այնուհետև հայտարարվում է, թե մարդիկ իրեն սխալ են հասկացել, երբ ինքը մինչ այդ հայտնել էր, թե վերջացել է Փաշինյանի հետ իրենց քաղաքացիական ամուսնությունը: Ու որ ինքն իսկապես բաժանվում է քաղաքացիական ամուսնուց: Նաև խոսում է, որ չգիտես ինչու, հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ձերբակալել իրեն: Ու կրկին ամերիկյան այցի մասին նյութ է տեղադրում ՖԲ-ում անգլերենով: Ու լուրջ մարդիկ հավատում են դրան: Հիմա մեկ երկու հարց: Եթե որևէ մեկը հայտարարում է ամուսնության ավարտի մասին, ապա ինչպե՞ս է դրանից հետո որպես այդ անձի կին ուղևորվում ԱՄՆ: Իսկ ամուսինն էլ նրա 1 ժամանոց նյութն, իր ասելով, ուրախ տեղադրում է ֆեյսբուքյան իր էջում: Ու ոչ մի խոսք բաժանման մասին:

Կարծում եմ, որ այս ամենը վատ խաղացված վոդեվիլ (թեթև պիես կոմեդիայի ժանրից) է, ինչի նպատակը պլան Բ-ի նախապատրաստումն է: Դա էլ այն դեպքում, եթե Փաշինյանի վերընտրությունը տեղի չունենա այնպես, ինչպես զույգն է երազում: Ու վերջինս ստիպված լինի կա՛մ դիմել «ժողովրդավարական» խախտումների՝ ինչպես դա արվեց Մոլդովայում, և կա՛մ գործարկել պլան Բ-ն: Բայց քանի որ մոլդովական «ժողովրդավարական» ընտրախախտումները հակառուսական ուղղվածություն ունեին, դա նույնիսկ ողջունվեց Եվրոպայում: Չնայած նախագահականի առումով նույն բնույթի խախտումը քննադատվեց ԱՄՆ-ի կողմից: Ինչևէ, Հայաստանում հականիկոլիզմը, որքան էլ ցանկանան, չի կարող ներկայացվել որպես ռուսական պրոյեկտ: Ու այդ պատճառով էլ նախապատրաստվել է պլան Բ-ն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ

Ինչպես են առաջնորդները կառուցում վստահություն. Ակբա բիզնես ակումբ Fri, 27 Feb 2026 11:50:57 +0400 2026թ.-ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով