Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անեին. Թամամյանի պաշտպան

Fri, 27 Feb 2026 22:15:15 +0400


2008թ․ մարտի 1-ի իրադարձություններից 18 տարի անց՝ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու հանձնարարություն տալու մեղադրանքով ձերբակալված Հովհաննես Թամամյանին դատարանը չկալանավորեց` մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Հրապարակ»-ին նախօրեին հայտնել էին Քնչական կոմիտեից՝ նշելով, որ Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի նախկին առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ քրեական հին օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։ Ըստ մեղադրանքի՝ Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Թամամյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ Է․Ա-ն Էդուարդ Ասատրյանն է, որն էլ ցուցմունք է տվել Թամամյանի դեմ․ «Միայն ինքն է, այլ անձ չկա։ Նա եղել է դեպքերի վայրում, թե չի եղել, դա չեմ կարող ասել, մեզ համար դա հասկանալի չէ։ Բացի իր խոսքից, ուրիշ այլ ապացույց գոյություն չկա, որեւէ այլ ապացույց։ Կիսատ-պռատ բաներ է հայտնում, ինչպես ուզում է` այդպես է ասում»։

Ըստ պաշտպանի՝ ոստիկանության այն ծառայողները, որոնց ենթադրաբար հանձնարարություն է տվել Թամամյանը, չկան․ «Ոչ մեկը չկա, ինքնությունները պարզ չեն ծառայողների։ Ասում են՝ ոստիկաններ, տուժող, բայց ոչ մեկը չկա, տուժողին էլ չէին կարողանա պարզել, եթե տուժող կոչվածն ինքը չգնար եւ նման հաղորդում ու ցուցմունք չտար` ինքնակամ գնացել ցուցմունք է տվել։ 2008-ից շատ հետո` վերջերս գնացել եւ ցուցմունք է տվել»։

– Մարտի 1-ի հետ կապված գործը արդեն քանի տարի է՝ դատարանում քննվում է, նախաքննություն է եղել, տեւական պրոցես է եղել, ինչո՞ւ է հիմա հայտնում տուժողը, որ իրեն ծեծի են ենթարկել։

-Իհարկե, երևի մարտի 1-ը մոտենում է, ինչ-որ բան պետք է անել։ Այն ժամանակ ինչ նյութ ունեին, ինչ-որ հարուցումներ արեցին, այն ժամանակ դա շրջանառության մեջ դրեցին, իսկ հիմա հերթը հասավ այդ մեկին, կարծում եմ՝ հաջորդ մարտի 1-ին մեկ ուրիշին հերթ կհասնի, եւ այսպես շարունակ։

-Քննիչը հարցրե՞լ է՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ լռել, այսինքն՝ հանցա՞նք է թաքցրել։

-Քննիչն անգամ չի հարցրել՝ դու Թամամյանին ճանաչո՞ւմ ես, կարո՞ղ ես նկարագրել, թե ով է ինքը, ուր մնաց այդ հարցերը տար։

-Իսկ Թամամյանն Ասատրյանին ճանաչո՞ւմ է։

-Բացարձակ, տեղեկություն էլ չունի՝ այդպիսի անձ գոյություն ունեցել է, թե ոչ։

-Ձեր պաշտպանյալը նախաքննության ընթացքում հարցաքննվե՞լ է այս գործով։

-Հարցաքննվել է եւ ցուցմունք չի տվել եւ հիմա էլ չի տվել։ Մի բանից եթե տեղեկություն չունի` ի՞նչ ասի։

-Ինքն իրադարձությունների վայրում չի՞ եղել։

-Իրադարձությունների վայրում եղել է, բայց ոչ այն վայրում, որը մատնաշում է տուժող կոչվածը։

-Ո՞ր վայրն է մատնանշում։

-Չեմ կարող ասել, երևի աղմկահարույց վիճակ ստեղծելու ինչ-որ նպատակ հետապնդել է, որ ի վերջո այդ գործը ծնվել է։

-Նախկինում ե՞րբ է հարցաքննվել այս գործով։

-2018-ից հետո, ինչպես մյուս ծառայողների, այդ թվում Թամամյանին հրավիրել են եւ որոշակի հարցեր են տվել, ստացել են համապատասխան պատասխանները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բայց ինչ սրտաճմլիկ եք

Բայց ինչ սրտաճմլիկ եք Fri, 27 Feb 2026 23:45:48 +0400 Մեծ հաշվով Աննայի վեր-վեշ հավաքել…

4 ժամ ago

ՀՀ կառավարությունը դատական ​​ինստիտուտները բարեփոխել է՝ թուլացնելով դրանց անկախությունը․ Մարդու իրավունքների հիմնադրամ

ՀՀ կառավարությունը դատական ​​ինստիտուտները բարեփոխել է՝ թուլացնելով դրանց անկախությունը․ Մարդու իրավունքների հիմնադրամ Fri, 27 Feb…

4 ժամ ago

50 միլիոն տարեկան յանտար են գտել

50 միլիոն տարեկան յանտար են գտել Fri, 27 Feb 2026 23:30:39 +0400 ՌԴ Կալինինգրադի յանտարի…

4 ժամ ago

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար

Մենք կզարգացնենք և կխթանենք արտադրությունը Հայաստանում՝ հզոր տնտեսություն կառուցելու համար Fri, 27 Feb 2026 23:15:10…

5 ժամ ago

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան

Ձնածածկույթի բարձրությունը հասել է 240 սմ-ի․ Լեւոն Ազիզյան Fri, 27 Feb 2026 23:00:12 +0400 ՇՄՆ…

5 ժամ ago

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ

Ախուրյանցի Անո, սա քո շանսն է, կանաչ լույս է,  գազ տուր, ազիզ Fri, 27 Feb…

5 ժամ ago