Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Բայց ինչ սրտաճմլիկ եք

Բայց ինչ սրտաճմլիկ եք

Fri, 27 Feb 2026 23:45:48 +0400


Մեծ հաշվով Աննայի վեր-վեշ հավաքել գնալը ինձ էդքան էլ հետաքրքիր չէ։
Թեթեւ ասեցինք խոսացինք անցանք։

Ճիշտ է ամենավատ երազում չէինք էլ պատկերացնի մեր երկրի վարչապետի կինը կինը չի լինի այլ կողակիցը էդ էլ հերիք չի կհելնի կբաժանվի մի հատ էլ յաշիկների մեջ վեշերը կհավաքի վերջում էլ կնկարի բա թե գնում եմ վարձով ապրեմ ։

Դե սա մեր տեսած վատ երազ նմանվող իրական տեսարաններից ամենաթեթեւն ու ամենաոչինչ չասողն է ։
Բայց …

Աննան ասում է փողոցում իրեն տեսնելիս չվիրավորեն…
Իյա Աննա իրո՞ք ։ Ինչ սրտաճմլիկ եք բայց …

Էդ որ երկիր էիք հանձնում ու հենց էդ ժամանակ բերանդ բացած նկարվում էիր իբր ոչինչ չէր եղել , բա որ մի ողջ ժողովուրդ ձեր վարած քաղաքականության արդյունքում սոված էր բլոկադայի մեջ , նրանց ծաղրում տեսակ -տեսակ ուտելիքներ էիր հրապարակում ։
Եւ վերջապես որ դու , հենց ինքդ մեզ քո էջում վիրավորում էիր , ոջիլ ու տխմար էիր անվանում ։ Աննա կարո՞ղ է մի քիչ էլ անցնի ասես , որ Նիկոլի հետ համատեղ կյանքը մեր համար ես դադարեցրել , ինչ իմանանք կյանք էլի երեւի չէիր ուզում Արցախը հանձնի , բայց ստիպված ծիծաղում էիր ու նկարում։ Երբ Նիկոլը կանանց վրա ռումբեր գցելու հրաման էր տալիս դու դրա հետ համաձայն չէիր փակվում ու լացում էիր սենյակում , բայց ճար չունեյիր հետո պենուառդ հագնում ֆռֆռում էիր Երեւանի փողոցներում ։
Մի խոսքով ձեզ դուրս բերեք զոհի կարգավիճակից մենք գիտենք ձեր մեջ ինչ նեռի ջիղ ա վխտում ։
Ու մի խնդրանք խնայի մեզ վեշերդ դասավորելը «վարձով տանը» չնկարես էսքանը հերիք է։

Տաթևիկ Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով