«Հրապարակ»․ Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել

«Հրապարակ»․ Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել

Sat, 28 Feb 2026 08:05:19 +0400


Մեր տեղեկություններով, իշխանությունը խուճապի մեջ է այն փաստից, որ քրեածին իրավիճակը երկրում չի բարեկավվում: Հատկապես Աջափնյակի արյունալի միջադեպից հետո քննարկել ու հասկացել են, որ եւս մի նման միջադեպ, եւ ոչ մի հույս չեն կարող ունենալ, որ Երեւանից քվե կստանան, ուստի հանձնարարել են պատկան կառույցներին, եւ հատկապես ներքին գործերի նախարարությունը եռանդով անցել է գործի։ Ոստիկանությունից հատ-հատ զանգում են օրինական զենք ունեցողներին, հարցուփորձ անում՝ որտեղ է իրենց զենքը, կիրառո՞ւմ են այն, եւ այլ հարցեր են տալիս։ Ի դեպ, նաեւ պարեկային ծառայության աշխատողներն են վերջին օրերին ռեյդեր անում` ստուգում են մեքենաների ներսն ու դուրսը, ինչը եւս «զենք գտնելու» օպերացիայի շրջանակներում է իրականացվում։ Ներքին գործերի նախարարությունից, ըստ էության, հաստատեցին մեր տեղեկությունը․ «Սահմանված կարգով, ոստիկանների պարտականությունն է՝ հաշվառված զենքերի նկատմամբ հսկողության իրականացումը։ Դա մշտական աշխատանք է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ Thu, 10 Sep 2026 03:00:15 +0400 Հնդկաստանի…

26 րոպե ago

Կենսաքայքայվող դագաղ են ստացել

Կենսաքայքայվող դագաղ են ստացել Thu, 10 Sep 2026 02:00:41 +0400 Ավստրալիայում առաջին անգամ հուղարկավորում իրականացնելու…

1 ժամ ago

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել

Թագավորական ընտանիք հետ չեն ընդունել Thu, 10 Sep 2026 01:30:24 +0400 Բուքինգհեմյան պալատը հայտարարել է,…

2 ժամ ago

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է

Սննդամթերքն աշխարհում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 01:00:56 +0400 Այս տարվա օգոստոսին սննդամթերքի…

2 ժամ ago

Սահմանային պատի կառուցումն ավարտել են

Սահմանային պատի կառուցումն ավարտել են Thu, 10 Sep 2026 00:00:48 +0400 Ֆինլանդիայի իշխանությունները ավարտել են…

3 ժամ ago

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար

Առաջիկա ամիսները կօգտագործեն՝ խաղաղության հասնելու համար Wed, 09 Sep 2026 23:45:56 +0400 Ուկրաինան մտադիր է…

4 ժամ ago