Շաբաթ , 28 Փետրվարի 2026

Թատրո՞ն, թե՞ ֆիասկո

Թատրո՞ն, թե՞ ֆիասկո

Sat, 28 Feb 2026 09:00:00 +0400


Նախընտրական այս փուլում ամեն օր ուզում եմ Համբոյի` Գիքորին ուղղված խոսքերն ասել մեր ժողովրդին. Գիքոր ջան, դիմացիր, օրեր են` կմթնեն, անց կկենան: Դեռ 100 օր պետք է դիմանաս այս թատրոնին, հոգեբանական տեռորին, աննախադեպ ստերին ու փիառի նորանոր դրսեւորումներին: Մի օր թոշակ ու նպաստ կբարձրացնեն, մյուս օրը սաքսոֆոն կնվագեն ու դհոլ կխփեն, հետո` կբաժանվեն ու կամուսնանան, ձի ու հեծանիվ կքշեն, սրտիկ ցույց կտան ու սրտի վիրահատությունների կենթարկվեն… ո՞վ կարող է գուշակել Նիկոլ Փաշինյանի եւ նրա փիառն անողների մտքի թռիչքը, ո՞վ կարող է կանխատեսել, թե հաջորդ կրկեսային համարն ինչպիսին է լինելու: Այնպես որ՝ մեզ ուժ, կարողություն եւ համբերություն, որ դիմանանք այս կրկեսին` քվեների համար կենաց-մահու պայքարին: Երեկ ողջ օրը հանրությունը զբաղված էր Փաշինյանի կնոջ հայտարարությունը վերծանելով. զանազան բացատրություններ ու վարկածներ հնչեցին` ադեկվատից մինչեւ ամենաֆանտաստիկ: Մարդիկ նկատում էին` մի վերջին արժեք, մի ինստիտուտ կար, որին, թվում էր, դեռ հավատարիմ է Փաշինյանը` հայկական ընտանիքը, պարզվեց` դա էլ չկա: Մարդը հրաժարվել է հայոց պատմությունից, մեր անցյալից, ցեղասպանության խորհրդից, Արցախից, Արարատից, պատերազմ է հայտարարել հայկական եկեղեցուն, նվաստացրել է իրավապահներին ու դատական համակարգը, ոչնչացրել է ժողովրդավարությունը: Մի բան էր միայն պահպանել` հավատարմությունն ավանդական ընտանիքին, դա էլ այլեւս չկա: Իսկ չէ՞ որ ամիսներ առաջ կինն ասում էր․ «Իմ ամուսինը լեգենդ է»: Հետո հայտարարեց. «Մեր քաղաքացիական ամուսնությունը դադարել է», բայց դրանից օրեր առաջ, նրա ձեռքը բռնած, գնացել էր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը, իսկ մի քանի օր անց` որպես վարչապետի կին, մեկնել էր Տեխաս` բուդդաներին այցի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մոտ 3 տարի քննում են, վերջը չի երեւում

Մոտ 3 տարի քննում են, վերջը չի երեւում Sat, 28 Feb 2026 14:15:47 +0400 2023թ․ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով