«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել

«Հրապարակ». Փաշինյանը 8 տարում Ջրային կոմիտեի 3 ղեկավար է փոխել

Sat, 28 Feb 2026 09:45:37 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հակոբ Բադալյանն է:

– Ընտրություններին ընդառաջ, իշխանությունն անսպասելի քայլերի է գնում, անգամ իշխանական ընտանիքն է լծվել դրան: Ամեն ինչ անում են` ձիու հետ համբուրվելուց մինչեւ թոշակների բարձրացում, Աննա Հակոբյան-Նիկոլ Փաշինյան ամուսնալուծության մասին հայտարարություն եւ այլն: Բայց ո՞ւմ է հետաքրքրում նրանց ինտիմ կյանքը, առհասարակ՝ նախընտրական շրջանում նման պրոցեսներն ի՞նչ ազդեցություն կարող են թողնել:

– Նախ պետք է հասկանալ՝ այս ամենը մտածված տեխնոլոգիա՞ է, ինչ-որ քարոզչական նպատակներով ծրագրվա՞ծ մի բան, թե՞ պարզապես նախընտրական պրոցեսին զուգահեռ ընտանեկան հարաբերությունների հանգուցալուծում: Քանի որ մենք չունենք վստահություն, թե ինչի հետ գործ ունենք, կարող ենք բացառապես ենթադրություններ անել: Եթե այս ամենը տեխնոլոգիա է, ապա թերեւս պետք է սպասել հետագա ծավալումներին: Ավելի ճշգրիտ եւ ամբողջական պատկերացում կազմելու համար, պետք է սպասել, թե ինչ կլինի հետագայում, ինչպիսի զարգացում կունենա այս «դրամատուրգիան»: Անկախ ամեն ինչից, այս պրոցեսն ունի իր հանրային ազդեցությունը, ինչու, որովհետեւ խոսքը երկրի առաջին դեմքերին է վերաբերում: Ինչպես վարչապետի, այնպես էլ նրա կնոջ գործունեությունը` իրենց իսկ կամքով, եղել է չափազանց հանրային, այդ իմաստով կասկած չունեմ, որ նման զարգացումները թողնելու են հստակ ազդեցություն թե՛ հասարակության շրջանում, թե՛ նաեւ ներիշխանական մթնոլորտի վրա: Գաղտնիք չէ, որ իշխանության ներսում այս տարիներին Աննա Հակոբյանը ձեւավորել է իր շրջանակը, հետեւաբար, եթե նման փոփոխություններ են տեղի ունենում, ապա դրանք անպայման թողնելու են իրենց ազդեցությունը:

– Թոշակները բարձրացնում են մինչեւ 10 հազար դրամով, դրան զուգահեռ հայտարարում են, որ 70 մլն եվրո վարկ են վերցնում, որպեսզի ջրի խնդիրը լուծեն, քանի որ հանրությունը խիստ վրդովված է այն փաստից, որ կարող է ջրամատակարարումից օգտվել 17 ժամ՝ նախկին 24-ի փոխարեն: Անզեն աչքով երեւում է, որ այս պրոցեսները եւս նախընտրական տրամաբանության մեջ են: Ըստ Ձեզ` ի՞նչ քայլեր են սրանք եւ ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հասարակության վրա:

– Սրանք Հայաստանի համար ավանդական տեխնոլոգիաներ են, որոնք կիրառվել են բոլոր ժամանակներում` այս կամ այն չափով: Սա վարչական ռեսուրսի կիրառման մի տարբերակ է, որն իշխանությունն օգտագործում է՝ սոցիալական, պոպուլիստական նպատակներից ելնելով: Ինչ վերաբերում է «Վեոլիա ջուր» ընկերությանը, մենք կա՛մ գործ ունենք կառավարման բարձիթողի եւ անվերահսկելի իրավիճակի հետ, կա՛մ էլ այդ հայտարարությունը համաձայնեցված էր իշխանությունների հետ, որպեսզի կառավարությունն անմիջապես հետո արձագանքի դրան եւ «հերոսաբար» հանգուցալուծի հարցը: Եթե հունիսի 7-ից հետո այս իշխանությունները չհեռանան, ի՞նչ է լինելու նույն ջրամատակարարման հարցը, թոշակների հարցը եւ այլն: Քայլեր են արվում հայտարարության տեսքով, սակայն մենք գործ ունենք համակարգային ճգնաժամերի հետ, եւ հարց է, թե հետագայում ինչ կարող է լինել: Փաշինյանն իր պաշտոնավարման շրջանում հասցրել է Ջրային կոմիտեի 3 ղեկավար փոխել, ինչը փաստում է այն մասին, որ առկա է կառավարման քաղաքական խնդիր, այլ ոչ թե կոնկրետ միայն ինչ-որ մի պաշտոնյայի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Дали последний шанс

Дали последний шанс Sat, 28 Feb 2026 15:00:23 +0400 В команде Никол Пашинян выражают недовольство…

3 րոպե ago

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400 Ադրբեջանի կողմից…

13 րոպե ago

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ Sat, 28 Feb 2026 14:45:06 +0400 Ժողովուրդը…

18 րոպե ago

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է Sat, 28 Feb 2026 14:44:31 +0400 Մեր առաջարկը…

19 րոպե ago

Իրանը հատուկ կոչով դիմել է ՄԱԿ-ին

Իրանը հատուկ կոչով դիմել է ՄԱԿ-ին Sat, 28 Feb 2026 14:41:54 +0400 Թեհրանը կոչ է…

21 րոպե ago

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները Sat, 28 Feb 2026…

25 րոպե ago