«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

Sat, 28 Feb 2026 10:45:17 +0400


ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը Ֆեյսբուքում բավականին ակտիվ է, շարունակում է լուսանկարներ հրապարակել։ Վերջիններից մեկն ավել է Փարիզի մի սրճարանում, սակայն այն թերեւս հին է, որովհետեւ Խաչատրյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, եւ նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պարզ է, որ ֆոտոսեսիաների սիրահար տիկին Խաչատրյանն արխիվային լուսանկարներ է հրապարակում, երեւի որպեսզի ցույց տա` ոչ մի քրեական գործ չի կարող ընկճել ու տխրեցնել իրեն։

Իսկ ինչում է մեղադրվում Ռուզաննա Խաչատրյանը։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսեւորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաեւ՝ 2022 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ Այս գործով մյուս մեղադրյալը Ռ. Խաչատրյանի քրոջ դուստրն է: Գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը չմանրամասնեց գործի մասին, ասաց՝ անհիմն է, դրանում կհամոզվենք դատարանում․ «Վերջերս դուք չե՞ք նկատել, որ կան որոշ կատեգորիայի գործեր եւ որոշ կատեգորիայի մարդիկ, որոնց նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար պարտադիր չէ, որ ապացույցներ լինեն։ Գումարեք նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։ Սա վերջերս այնքան էլ հազվադեպ չի պատահում, կգաք դատարան, կտեսնեք, թե ինչից է բաղկացած այս գործը»։ Իսկ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ մեղադրանքը քաղաքական էլեմենտնե՞ր է պարունակում։ «Համոզված է, ես էլ կարծում եմ՝ իր համոզմունքը բավականին հիմնավոր է»։ Հայկ Ալումյանը հաստատեց՝ Ռուզաննա Խաչատրյանը երկրում է գտնվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400 Ադրբեջանի կողմից…

10 րոպե ago

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ

«Տեսնես ի՞նչ փորձանք է գալու»․ հանրային տագնապն իրականացավ Sat, 28 Feb 2026 14:45:06 +0400 Ժողովուրդը…

16 րոպե ago

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է

Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է Sat, 28 Feb 2026 14:44:31 +0400 Մեր առաջարկը…

16 րոպե ago

Իրանը հատուկ կոչով դիմել է ՄԱԿ-ին

Իրանը հատուկ կոչով դիմել է ՄԱԿ-ին Sat, 28 Feb 2026 14:41:54 +0400 Թեհրանը կոչ է…

19 րոպե ago

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները

Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները Sat, 28 Feb 2026…

23 րոպե ago

Ինչով է ավարտվելու հակամարտությունը

Ինչով է ավարտվելու հակամարտությունը Sat, 28 Feb 2026 14:30:09 +0400 Իլոն Մասկի xAI ընկերությունը, որը…

31 րոպե ago