«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

«Հրապարակ»․ Ինչում են մեղադրում տիկին Ռուզաննային

Sat, 28 Feb 2026 10:45:17 +0400


ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, որը Ֆեյսբուքում բավականին ակտիվ է, շարունակում է լուսանկարներ հրապարակել։ Վերջիններից մեկն ավել է Փարիզի մի սրճարանում, սակայն այն թերեւս հին է, որովհետեւ Խաչատրյանն այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի, եւ նրա նկատմամբ կիրառված է բացակայելու արգելք խափանման միջոցը։ Պարզ է, որ ֆոտոսեսիաների սիրահար տիկին Խաչատրյանն արխիվային լուսանկարներ է հրապարակում, երեւի որպեսզի ցույց տա` ոչ մի քրեական գործ չի կարող ընկճել ու տխրեցնել իրեն։

Իսկ ինչում է մեղադրվում Ռուզաննա Խաչատրյանը։ Մեղադրական եզրակացության մեջ նշված է․ «Ռուզաննա Գուրգենի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թ. դեկտեմբերի 13-ից 2022 թվականի հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի եւ Կարինե Մարգարյանի կողմից քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելը, կազմակերպել եւ ղեկավարել է Աննա Բադալյանի կողմից քաղաքացիական գործով արգելանքի տակ գտնվող գույքերի նկատմամբ ապօրինի գործողությունների կատարումը, որը դրսեւորվել է այդ գույքերն ապօրինի օտարելով, ինչպես նաեւ՝ 2022 թվականից մինչեւ 2024 թվականն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, իր կողմից ներկայացված հայտարարագրերում թաքցրել է հայտարարագրման ենթակա թվով 2 անշարժ գույքերի վերաբերյալ տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի չհայտարարագրմանը»։ Այս գործով մյուս մեղադրյալը Ռ. Խաչատրյանի քրոջ դուստրն է: Գործն արդեն Հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Խաչատրյանի պաշտպան Հայկ Ալումյանը չմանրամասնեց գործի մասին, ասաց՝ անհիմն է, դրանում կհամոզվենք դատարանում․ «Վերջերս դուք չե՞ք նկատել, որ կան որոշ կատեգորիայի գործեր եւ որոշ կատեգորիայի մարդիկ, որոնց նկատմամբ մեղադրանք առաջադրելու համար պարտադիր չէ, որ ապացույցներ լինեն։ Գումարեք նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։ Սա վերջերս այնքան էլ հազվադեպ չի պատահում, կգաք դատարան, կտեսնեք, թե ինչից է բաղկացած այս գործը»։ Իսկ Ռուզաննա Խաչատրյանը կարծում է, որ մեղադրանքը քաղաքական էլեմենտնե՞ր է պարունակում։ «Համոզված է, ես էլ կարծում եմ՝ իր համոզմունքը բավականին հիմնավոր է»։ Հայկ Ալումյանը հաստատեց՝ Ռուզաննա Խաչատրյանը երկրում է գտնվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԱ-2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը

ԱԱ-2026․ Անկասելի Ֆրանսիան, Մբապեի վնասվածքն ու Մարոկկոյի «հեքիաթի» տխուր ավարտը Fri, 10 Jul 2026 10:00:15…

3 րոպե ago

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից

Հայաստանը չի ապրի, եթե չազատագրվի այս իշխանությունից Fri, 10 Jul 2026 10:00:02 +0400 Հայաստանում արդեն…

3 րոպե ago

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել

«Հրապարակ». Առյուծին ու վագրին թութակի վանդակում չեն կարող պահել Fri, 10 Jul 2026 09:45:54 +0400…

17 րոպե ago

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի Fri, 10 Jul…

25 րոպե ago

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է

Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է Fri, 10 Jul 2026 09:30:31…

33 րոպե ago

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա

«Հրապարակ». Սահմանազատման արդյունքում Տավուշի մի քանի գյուղ կզրկվի կապից, կմեկուսանա Fri, 10 Jul 2026 09:15:25…

48 րոպե ago