Շաբաթ , 28 Փետրվարի 2026

ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ․ Թրամփ

ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Իրանի դեմ․ Թրամփ

Sat, 28 Feb 2026 11:53:47 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում հաստատել է Իրանի տարածքին հարվածներ հասցնելու փաստը։

«Որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների զինված ուժերը լայնամասշտաբ մարտական գործողություններ են սկսել Իրանում։ Մեր նպատակն է պաշտպանել ամերիկացի ժողովրդին՝ վերացնելով իրանական վարչակարգից բխող անմիջական սպառնալիքները»,- տեսանյութում ասել է նա։

«Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ իմ վարչակազմի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ այս ահաբեկչական վարչակարգը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Ես կրկնում եմ ևս մեկ անգամ՝ նրանք երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- ասել է Թրամփը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փահլեվին դիմել է իրանցիներին

Փահլեվին դիմել է իրանցիներին Sat, 28 Feb 2026 12:18:14 +0400 Իրանը ճակատագրական պահ է ապրում, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով