«Հրապարակ»․ Պետք է բաժանման պրիմիտիվ մանիպուլյացիաներից հեռու մնանք եւ վտանգները զգանք

«Հրապարակ»․ Պետք է բաժանման պրիմիտիվ մանիպուլյացիաներից հեռու մնանք եւ վտանգները զգանք

Sat, 28 Feb 2026 12:15:25 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր «խաղաղասեր» թիմն օրնիբուն խաղաղության մասին են ճամարտակում, Բաքվի բռնապետ Ալիեւն Արցախի Մարտունի քաղաքում հայտարարել է. «․․․Վստահ եմ, որ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը, այդ թվում՝ դուք, միշտ հավատացել եք, որ այս օրը կգա, եւ մենք կազատագրենք այդ հողերը, կվերականգնենք արդարությունը եւ թշնամուն կվտարենք մեր հողերից։ Ինչպես գիտեք, չնայած նախկինում օկուպացված հողերի մեծ մասն ազատագրվել է Հայրենական պատերազմի ժամանակ՝ հինգ տարի առաջ, Խոջավենդը դեռեւս օկուպացիայի տակ էր, եւ Խոջավենդի ժողովուրդը նույնպես հավատում էր, որ իրավիճակը մի օր կփոխվի։ Վստահ եմ, որ հասարակության մեջ կար այն համոզմունքը, որ թշնամու ոտքերի տակ ոչ մի թիզ հող չի մնա, եւ մենք դրան հասել ենք։ Ավելի քան երկու տարի է, ինչ մենք վերահսկում ենք ամբողջ տարածքը՝ ադրբեջանական պետության ինքնիշխան տարածքը։ Մենք ոչնչացրել ենք թշնամու վերջին բույնը, վտարել ենք անջատողականներին, ստիպել նրանց՝ պատասխան տալ դատարանում, եւ լիովին վերականգնել ենք արդարությունը։ Հետեւաբար, այդ դժվարին ժամանակաշրջանը մեր ետեւում է, մեր ետեւում է եւ երբեք չի վերադառնա։ Այսօր մեր պետությունն ուժեղ է, մեր բանակն ուժեղ է, եւ մեր ժողովուրդն այս տարիների ընթացքում արդեն ցույց է տվել իր մեծությունը ամբողջ աշխարհին։ Վերջին 80 տարիների ընթացքում չի եղել երկրորդ երկիր, որը տարել է այնպիսի լիակատար եւ բացարձակ հաղթանակ, ինչպիսին Ադրբեջանը․․․»:

Ռազմական փորձագետ, հասարակական գործիչ Դավիթ Ջամալյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով Ալիեւի հայտարարությունների եւ Թրիփի երթուղու միջոցով խաղաղության հասնելու Փաշինյանի կեղծ օրակարգի մասին, ասում է. «Թուրքի թշնամանքը հայի նկատմամբ ունի քաղաքակրթական խորքային արմատներ: Թուրքի հետ հարեւանություն անել հնարավո՞ր է, թե՞ ոչ, այն շատ լուրջ էթնոլոգիական, էթնոհոգեբանական վերլուծությունների առարկա է եղել՝ մինչեւ սրանց՝ իշխանության գալը: Ինչպես ուզում ես խնդրին մոտեցիր, որ կողմից ուզում ես, միայն մեկ դեպքում է հնարավոր թուրքի հետ խաղաղ հարեւանություն անել, երբ դու ուժեղ ես, երբ քեզնից կա վախ, երբ վստահ են, որ հարվածին պատասխանելու ես հարվածով, ագրեսիային՝ ագրեսիայով: Միայն այս դեպքերում է հնարավոր ինչ-ինչ կոնտակտներ ստեղծել՝ առեւտուր եւ այլն: Խնդրին հետեւող ցանկացած մասնագետ գիտի, որ թուրքերի թշնամանքը մեր հանդեպ ունի մշակութային ակունքներ, խոր քաղաքակրթական արմատներ, այն փոխանցվել է սերնդեսերունդ: Անգամ եթե նրանց ասացվածքներն ուսումնասիրենք, կտեսնենք, թե որքան մեծ է ատելությունը հայերի հանդեպ: Կեղծավորություն գուցե լինի, բայց երբեք՝ ոչ իրական բարեկամություն: Մենք էլ ասում ենք` շատ բարի, բայց դա հնարավոր է միայն ուժեղ հայի հանդեպ, թույլին անգամ չեն կեղծավորում: Մենք պետք է լինենք ուժեղ: Բոլոր ազգերը, այդ թվում` թուրքերն ու ադրբեջանցի թուրքերը, ունեն գոյության իրավունք, ուղղակի ո՛չ մեր հաշվին, ո՛չ մեր կենսական տարածքների եւ մեր հողերի: Ինչ վերաբերում է Թրիփին, այն Զանգեզուրի միջանցքն է, անունը փոխած: Ինչո՞ւ է այն միջանցք, որովհետեւ անխոչընդոտ, առանց որեւէ վերահսկողության, ադրբեջանցիներն օկուպացված Արցախի տարածքից մտնելու են օկուպացված Նախիջեւանի տարածք: Եթե ընթացքն անխոչընդոտ է, ուրեմն միջանցք է` վերջ, ուզում է Նիկոլ Փաշինյանն իր կաշվից էլ դուրս գա, դրանից բան չի փոխվելու: Միջանցքը չի բերելու երբեք խաղաղության: Թուրքերն ունեն ծավալապաշտական նկրտումներ եւ երբեք էլ այն չեն թաքցրել: Հայերը մեծ վտանգ են նրանց համար: Մենք մեր գոյությամբ խանգարում ենք թուրքերին եւ անգլոսաքսոնական ուժերին: Նրանք մեզ մեծահոգաբար չեն հանդուրժելու, պոկելու են ամեն ինչ, եւ այդ ամենը հանգեցնելու է թրքացման, ուստի կա՛մ պատերազմ է սկսվելու, եւ նորից կապիտուլյացիա է ստորագրվելու, կա՛մ թուրքերին բերելու են՝ Հայաստանը հեղեղեն թուրքերով: Նիկոլի խաղաղության հեռանկարը թրքացման հեռանկարն է: Ցանկացած խելամիտ մարդ ամեն բան հասկանում է: Լսելով Ալիեւի հռետորաբանությունը՝ ես մի բանի վրա եմ զարմանում: Տարբեր հակահայկական կենտրոններ Իլհամին խնդրել են այս փուլում զուսպ լինել, որպեսզի իրենց խամաճիկն այստեղ վերարտադրվի, բայց Ալիեւի մաղձն այնքան շատ է, որ նա անգամ չի կարողանում այն թաքցնել: Ի տարբերություն իր հոր` Հեյդարի, Իլհամը շատ ավելի էմոցիոնալ է: Նա չի զսպում իր էմոցիաները, իսկ հայրը շատ խորամանկ էր ու կարողանում էր տիրապետել իրեն եւ անգամ բարեկամություն խաղալ: Քոչարյանի հետ առաջին շրջանի հանդիպումներում նա խաղում էր, դերասանություն էր անում, իսկ տղան դա էլ չի կարողանում անել: Բայց նաեւ պետք չէ թերագնահատել նրան, ունի ստրատեգիական միտք: Ալիեւի հռետորաբանությունը պետք է մի բանի մասին հուշի, որ թուրքը մնում է թուրք, այս մարդը չի կշտացել եւ չի կշտանալու: Սրանք Արցախով չեն բավարարվելու, ամեն ինչ փորձելու են խլել: Որտե՞ղ եք տեսել, որ բարեկամության պատրաստ երկրի ղեկավարը նման հայտարարություններ անի: Հուսով եմ, որ մենք Նիկոլի եւ Աննայի բաժանման պրիմիտիվ, էժանագին մանիպուլյացիաներից հեռու կմնանք եւ կտեսնենք նշմարվող վտանգները»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան

Եթե նախկին նախագահները Փաշինյանի արատավոր շղթայի մեջ են, ստացվում է` աջակցում են նրան. Թաթոյան Sat,…

5 րոպե ago

Могут возникнуть проблемы с экспортом и импортом

Могут возникнуть проблемы с экспортом и импортом Sat, 28 Feb 2026 19:40:19 +0400 Около 7…

7 րոպե ago

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները երկօրյա այցելությամբ Լոռու մարզում են Sat, 28 Feb 2026 19:37:14 +0400…

10 րոպե ago

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400 Միացյալ Նահանգներում…

17 րոպե ago

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող

Ոչ թե 100 տոկոսով չկոռումպացված, այլ 100 տոկոսով ՀՀ հզորացմանը ծառայող Sat, 28 Feb 2026…

31 րոպե ago

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել

Փաշինյանին ներս չթողած տղայի խանութը արդեն ուզում են փակել Sat, 28 Feb 2026 19:09:41 +0400…

37 րոպե ago