«Հրապարակ»․ Փորձում են մեղմացնել պատիժը` ցմահ ազատազրկման դատավճիռը փոխել

«Հրապարակ»․ Փորձում են մեղմացնել պատիժը` ցմահ ազատազրկման դատավճիռը փոխել

Sat, 28 Feb 2026 12:45:12 +0400


11 տարի առաջ Հանքավանում տեղի ունեցած սպանության գործով դատավարությունը դեռ շարունակվում է: Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ին Հանքավանի «Տաք ջուր» կոչվող հատվածում հնչած կրակոցների հետեւանքով մահացել էին Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Վահե Գալստյանը եւ 25-ամյա Վարդան Գալստյանը` հարազատ եղբայրներ, եւ 27-ամյա Արմեն Հովհաննիսյանը: Սպանության մեջ մեղադրվեց Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանը:

Ըստ մեղադրանքի՝ Սեփոյանը, իր հորեղբորորդի Լեռնիկ Սեփոյանից հեռախոսով տեղեկանալով, որ իր հայր Գագիկ Սեփոյանը Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում գտնվող, չգործող՝ նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության եւ կռվի մեջ է մտել Հրազդան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Վարդան եւ Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը եւ պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով՝ իր «ՎԱԶ 2121» մակնիշի 80 DD 004 համարանիշով ավտոմեքենայով գնացել է նշված տարածք եւ ապօրինի հրազենով` «ԱԿ-74» տեսակի, 5,45 մմ տրամաչափի, 1370244 համարի մարտական ակոսափող ինքնաձիգով կրակոցներ է արձակել նշված վայրում գտնվող Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի եւ Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ: Վարդան Գալստյանը մահացել է որովայնի վնասվածքից եւ տրավմատիկ-հեմորագիկ շոկից, Արմեն Հովհաննիսյանը՝ գլխուղեղի վնասվածքից, իսկ Վահե Գալստյանը երեք հրազենային վնասվածք է ստացել, ինչի հետեւանքով եւ մահացել:

Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որպես պատիժ, Հայրապետ Սեփոյանի նկատմամբ սահմանել է ցմահ ազատազրկում: Ամբաստանյալի պաշտպան Լեւոն Սահակյանը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել՝ խնդրելով բեկանել Հայրապետ Գագիկի Սեփոյանի վերաբերյալ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.02.2021 թվականի դատավճիռը եւ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Վճռաբեկը բողոքը բավարարել է մասնակիորեն՝ ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարանների դատավճիռը մասնակիորեն բեկանել է եւ ուղարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։
«Նախ, մենք վիճարկում էինք այն հանգամանքը, որ Հայրապետ Սեփոյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, բացի այդ, նշանակված պատիժն է եղել խիստ, ինչպես նաեւ, նոր ընդունված օրենսգրքի կարգավորումներով՝ ենթադրվող արարքի համար ցմահ ազատազրկում պարզապես չէր կարող նախատեսվել, քանի որ Քրեական օրենսգրքով 2 կամ ավելի անձանց սպանության համար այլեւս ցմահ ազատազրկում նախատեսված չէ: Վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է մեր կողմից ներկայացված բողոքը, եկել է եզրահանգման, որ Հայրապետ Սեփոյանն է կատարել 2 եւ ավելի անձանց սպանությունը, եւ բացակայում է հոգեկան ցնցումը, համապատասխանում է իրականությանը, սակայն պատժի մասով բեկանել է, ուղարկել առաջին ատյան, որպեսզի քննարկի եւ նոր դատավճիռ հրապարակի: Նոր դատավճիռ դեռեւս չկա: Չեմ կարող եւ չեմ էլ ցանկանում կանխատեսումներ անել, բայց կարծում եմ եւ հուսով եմ, որ հնարավորինս մեղմ պատիժ կսահմանվի»,- մեզ հետ զրույցում ասաց ամբաստանյալ Հայրապետ Սեփոյանի պաշտպան Լեւոն Սահակյանը:

Սպանված տղաների հոր` տուժող Ֆրունզիկ Գալստյանի ներկայացուցիչ Արման Թամրազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր օրենսգրքի փոփոխության հիման վրա փորձում են մեղմացնել պատիժը. «Առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել: Վերաքննիչ դատարանը որոշումը թողել է նույնը: Պաշտպանը վճռաբեկ բողոք է տարել այն փաստով, որ Քրեական օրենսգրքով փոփոխություն է եղել՝ մի խումբ անձանց՝ 2 եւ ավելի անձի դիտավորությամբ սպանությունն այլեւս որակյալ հատկանիշ չի հանդիսանում: Նախկինում 2 եւ ավելի անձանց սպանության համար էր մարդը 2-րդ մասով դատապարտվել ցմահ ազատազրկման: Նշել են` քանի որ օրենքը մեղմացվել է, հետեւաբար, այդ հիմնավորմամբ ցմահ ազատազրկում չի կարող նշանակվել: Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ նոր օրենքով՝ 2 եւ ավելի անձի սպանությունը թեեւ 1-ին մասերով պետք է որակվի, այսինքն՝ 3 հատ 1-ին մաս պետք է որակվի` 3 անձի դիտավորյալ սպանություն, բայց քանի որ նոր օրենքը հնարավորություն է տալիս սպանության 1-ին մասով եւս ցմահ ազատազրկում նշանակել, դա հանցագործությունների համակցություն է, այսինքն՝ մի քանի անձի սպանություն է, հետեւաբար նշել է, որ դա կիրառելի է նաեւ ներկայում, բայց բեկանել է, ուղարկել առաջին ատյան՝ զուտ այդ հիմնավորումով: Օրենքն ասում է՝ դատարանը պիտի հաշվի առնի, որ եթե 1-ին մասերով է մեղադրանքը, մի քանի անձի սպանության մեջ է մեղադրվում, ասենք՝ 3 սպանություն է կատարել անձը, դատարանը պետք է դիրքորոշում հայտնի, շարժառիթը հաշվի առնի, արարքի ավարտվածությունը հաշվի առնի եւ այլ օրենքով նախատեսված որոշակի փաստեր պետք է հաշվի առնի, որ գնահատի՝ զմահ ազատազրկում տա՞ն, թե՞ ցմահ ազատազրկում չտան: Դրա համար էլ ուղարկել է առաջին ատյանի դատարան»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոսկվան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը

Մոսկվան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը Sat, 28 Feb 2026 17:30:11 +0400 ԱՄՆ-ի և Իսրայելի…

28 րոպե ago

Հարկային բեռը պետք է լինի համաչափ բոլորիս համար

Հարկային բեռը պետք է լինի համաչափ բոլորիս համար Sat, 28 Feb 2026 17:30:05 +0400 Latest…

29 րոպե ago

Հայտնի «33» բենզալցակայանը վերաբացվել է․ կրակոցների կիզակետում սեփականատիրոջ որդին է

Հայտնի «33» բենզալցակայանը վերաբացվել է․ կրակոցների կիզակետում սեփականատիրոջ որդին է Sat, 28 Feb 2026 17:15:16…

43 րոպե ago

Մրոն միացել է Թաթոյանին, Փաշինյանի թմբուկ նվագելը վատ է գնահատում

Մրոն միացել է Թաթոյանին, Փաշինյանի թմբուկ նվագելը վատ է գնահատում Sat, 28 Feb 2026 17:11:45…

47 րոպե ago

2018-ին էլ Նիկոլին չեմ ընտրել, իր աններելի սխալն է, որ ԼՂՀ-ն զավթված է

2018-ին էլ Նիկոլին չեմ ընտրել, իր աններելի սխալն է, որ ԼՂՀ-ն զավթված է Sat, 28…

48 րոպե ago

Փաշինյանի նպատակը բաժանելն է. Շահեն Հարությունյան

Փաշինյանի նպատակը բաժանելն է. Շահեն Հարությունյան Sat, 28 Feb 2026 17:09:12 +0400 Latest news from…

49 րոպե ago