Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Ինչ հայտարարություն են տարածել Արցախի ԱԺ խմբակցությունները

Sat, 28 Feb 2026 14:50:13 +0400


Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։

Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ.Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ.խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։

Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`

– խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,

– արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,

– վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,

– կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։

Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բիթքոյնը էժանացել է՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացմամբ պայմանավորված

Բիթքոյնը էժանացել է՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացմամբ պայմանավորված Sat, 28 Feb 2026 21:30:09 +0400 Բիթքոյնը,…

5 րոպե ago

Пашинян за 8 лет сменил трёх руководителей Водного комитета

Пашинян за 8 лет сменил трёх руководителей Водного комитета Sat, 28 Feb 2026 21:15:29 +0400…

20 րոպե ago

Իրանը գրոհել է Դուբայը

Իրանը գրոհել է Դուբայը Sat, 28 Feb 2026 21:00:44 +0400 Դուբայը ենթարկվել է գրոհի։ Գրոհը…

35 րոպե ago

«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը

«Կրկին փորձիր»․ վեց ցանկություն, մեկ ճակատագիր և ընտրության գինը Sat, 28 Feb 2026 20:15:20 +0400…

1 ժամ ago

Հարյուրավոր ուսանողներ Հայաստանի բոլոր մարզերից մշտապես եղել են Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում

Հարյուրավոր ուսանողներ Հայաստանի բոլոր մարզերից մշտապես եղել են Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Sat, 28 Feb…

1 ժամ ago

Իրանը գերձայնային հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների. ISNA

Իրանը գերձայնային հրթիռներ է արձակել՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների. ISNA Sat, 28 Feb…

1 ժամ ago