Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Բանկերին հնարավոր է հանձնարարեն բացահայտել անօրինական միգրանտներին

Sat, 28 Feb 2026 19:30:06 +0400


Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի վարչակազմը կարող է հանձնարարել բանկերին հավաքագրել տեղեկատվություն հաճախորդների քաղաքացիության մասին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Եթե նման որոշում կայացվի, դա կլինի Թրամփի վարչակազմի կողմից միգրացիոն քաղաքականության խստացման գործողություններից մեկը, ասված է հոդվածում։

Բանկերն իրավունք ունեն իրենց հաճախորդների վերաբերյալ որոշակի տեղեկություններ հավաքագրել՝ «ճանաչիչ քո հաճախորդին» կանոնի համաձայն, որպեսզի կանխեն փողերի լվացումն ու այլ հանցագործություններ։ Դա ներառում է նաեւ սոցապահովագրության մասին տեղեկություններ։ Սակայն այդ կանոնը չի ենթադրում հավաքագրել հաճախորդի մասին կոնկրետ քաղաքացիությանը առնչվող տեղեկություններ։ Բացի այդ, Միացյալ Նահանգների օրենսդրությունը չի արգելում, որ այն մարդիկ, ովքեր ԱՄՆ քաղաքացիներ չեն, կարողանան բացել բանկային հաշիվներ։ Նախաձեռնությունը ներկայումս դեռեւս գտնվում է Ֆինանսների նախարարությունում՝ քննարկման փուլում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գերմանիան տեղեկացված է եղել Իրանի դեմ ծրագրվող հարձակման մասին

Գերմանիան տեղեկացված է եղել Իրանի դեմ ծրագրվող հարձակման մասին Sat, 28 Feb 2026 14:30:06 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով