Բիթքոյնը էժանացել է՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացմամբ պայմանավորված
Sat, 28 Feb 2026 21:30:09 +0400

Բիթքոյնը, Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ էժանացել է 6 տոկոսով՝ մեկ միավորի դիմաց կազմելով 63,5 հազար դոլարը։ Այս մասին տեղեկանում ենք բորսայական սակարկությունների տվյալներից։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Իսրայելն ու Միացյալ Նահանգները համատեղ ռազմական գործողություն են սկսել ընդդեմ Իրանի։ Binance-ում բիթքոյնի մեկ միավորի արժեքը նվազել է 5,81 տոկոսով եւ կազմել 63 556,8 դոլար։ CoinMarketCap-ում գնանկումը կազմել է 5,75 տոկոս, մեկ միավոր բիթքոյնի դիմաց կազմելով 63 569,3 դոլար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր