Արհեստական բանականության ցուցմամբ՝ աշխատակցին ազատելը համարվել է օրինական
Sat, 28 Feb 2026 22:00:28 +0400

Իտալիայում դատարանը օրինական է համարել արհեստական բանականության ցուցմամբ ընկերության աշխատակցին աշխատանքից ազատումը։ Այս մասին հայտնում է Corriere della Sera պարբերականը։ Նման որոշում կայացրել է Հռոմի դատարանը։ Աշխատակիցը հեռացվել է ընկերության կորպորատիվ վերակազմավորման արդյունքում, որը իրականացվել է արհեստական բանականության օգնությամբ։ Աշխատանքից ազատված աշխատակիցը եղել է գրաֆիկական դիզայնի մասնագետ։ Ընկերությունը զբաղվել է կիբերանվտանգությամբ։ Դատարանը գտել է, որ արհեստական բանականության ցուցմամբ աշխատանքից ազատման հիմքում իրական պատճառներն են, ինչպես նաեւ՝ այլ աշխատանքի այդ աշխատակցին տեղափոխելու անհնարինությունը, որով էլ որոշումը համարվել է օրինաչափ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր