Ինֆորմացիայի պահման գերժամանակակից նոր կրիչ են ստեղծել
Sat, 28 Feb 2026 23:30:07 +0400

Microsoft ընկերության գիտնականները ստեղծել են ինֆորմացիայի պահման նոր կրիչ, որը կարող է իր մեջ ամբարված ինֆորմացիան պահպանել մինչեւ 10 հազար տարի։ Այս մասին հայտնում է Nature հանդեսը։ Համակարգը կոչվում է Silica եւ հիմնված է տեղեկատվության գրանցման նոր մեթոդի վրա, որը նախկինում գործել է քվարցային ապակու կիրառմամբ, այժմ սակայն կարող է կիրառվել սովորական ապակու օգտագործմամբ։
Նոր՝ ապակու հիմքով այդ գերժամանակակից կրիչները կարող են դիմանալ ջրի, բարձր ջերմաստիճանի եւ փոշու ազդեցությանը, ինչը դրանք դարձնում են հեռանկարային թվային ինֆորմացիայի պահպանման համար։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր