Սուգ և տոն միաժամանակ․ Իրանը պառակտման եզրի՞ն է

Սուգ և տոն միաժամանակ․ Իրանը պառակտման եզրի՞ն է

Sun, 01 Mar 2026 12:00:19 +0400


Իրանի պետական ​​լրատվամիջոցների կողմից Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան մասին հայտարարությունից հետո, արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներ են դուրս եկել ինչպես սգացողները, այնպես էլ այաթոլլայի մահը ցնծությամբ ընդունողները։

AFP-ն հաղորդում է, որ հազարավոր սգացողներ, որոնք ձեռքներին պահել էին Խամենեիի դիմանկարները, երթ են անցկացրել Թեհրանի կենտրոնում։ Մի քանի հազար մարդ հավաքվել է կենտրոնական Էնգելաբ հրապարակում՝ Խամենեիի հիշատակին նվիրված հանրահավաքի համար։

CNN-ը հաղորդում է, որ Սպահանում հազարավոր մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում՝ թափահարելով դրոշներ և վանկարկելով կարգախոսներ։ Խամենեիին սգացող ամբոխը հավաքվել է նաև Ուրմիայում, Դեհդաշտ քաղաքում և Մաշհադում։

Միևնույն ժամանակ, Իրանի քաղաքների փողոցներում կարելի է տեսնել, թե ինչպես են մարդիկ տոնում Խամենեիի կառավարման ավարտը, հաղորդում է New York Times-ը։

Ըստ այդմ, տղամարդկանց և կանանց մեծ խմբեր պարում և վանկարկում են «Ուռա՜»։ «Անցնող վարորդները ազդանշաններ են տվել։ Հրավառությունը լուսավորում էր երկինքը, իսկ փողոցները ողողում էր բարձր պարսկական պարային երաժշտությունը։ Բազմաթիվ բնակիչներ միացել են իրենց պատուհաններից և պատշգամբներից «Ազատություն, ազատություն» վանկարկելով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամեն ինչին ձեռքը գցում ա՝ դաժե Մայիսի 1-ին, մենակ թե ընտրվի

Ամեն ինչին ձեռքը գցում ա՝ դաժե Մայիսի 1-ին, մենակ թե ընտրվի Fri, 01 May 2026…

11 րոպե ago

Նարցիսիզմը կարող է ունենալ գենետիկ հիմք․ գիտնականներ

Նարցիսիզմը կարող է ունենալ գենետիկ հիմք․ գիտնականներ Fri, 01 May 2026 22:30:21 +0400 Վեստֆալիայի համալսարանի…

27 րոպե ago

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր

Այսօր հայաստանյան օնլայն առևտրով զբաղվող տնտեսվարողների համար առավոտը բարին չէր Fri, 01 May 2026 22:24:11…

33 րոպե ago

Նոր սկանդալ երկքաղաքացիության հետ կապված

Նոր սկանդալ երկքաղաքացիության հետ կապված Fri, 01 May 2026 22:15:54 +0400 Նիդեռլանդական ֆուտբոլում լուրջ սկանդալ…

41 րոպե ago

Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը

Ոչ «եղբայրություն», այլ շահեր․ մայիսի 1-ի իրական դասը Fri, 01 May 2026 22:10:02 +0400 Այսօր…

47 րոպե ago

«Դաունթոն աբբայությունը»․ պատմական սերիալ, որը պետք է անպայման դիտել

«Դաունթոն աբբայությունը»․ պատմական սերիալ, որը պետք է անպայման դիտել Fri, 01 May 2026 22:00:04 +0400…

57 րոպե ago